ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 24 հազարով. սեպտեմբերի վիճակագրություն
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24 057-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ․ սեպտեմբերին՝ 260 618։
Այս տարվա սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
Նշենք, որ օգոստոսին ևս նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային հոսքը դեպի մեր երկիր նվազել էր շուրջ 28 հազարով։
Դեռևս հունիսին Sputnik Արմենիան գրել էր, որ այս տարի մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը պակասել է։ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը դրա համար մի քանի գործոն էր նշել։ Մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ–ն ու ԵՄ երկրները, Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։ Զբոսաշրջության վրա, ըստ նրա, ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.