Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԼՌԵՑ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱՆ ԽՈՐԹ ԵՆ ԹԵ՛ ԽՍՀՄ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ, ԹԵ՛ ԱՅՍՕՐ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը անդրադրձավ նաև Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի շրջանակներում իրենց ժողովուրդների դերին։
Ալիևն իր ելույթում խոսեց Սովետական Ադրբեջանի ներկայացուցիչների ու Բաքվի նավթի ներդրման մասին՝ Մեծ Հաղթանակի կերտման գործում։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Ժուկովն ու Ռոկոսովսկին են հաղթանակի մարշալները, այլ՝ Բաքվի նավթը։
Փաշինյանն իր ելույթում ընդհանրապես չանդրադարձավ հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը Մեծ Հայրենականում հաղթանակի հասնելու մեջ։ Կար տպավորություն, որ նա որևէ կապ չունի ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի, ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի ու 114 ԽՍՀՄ հերոսների, ինչպես նաև Արցախի ու հարակից շրջանների 30 հայ ԽՍՀՄ հերոսների հետ։
Փաշինյանը անգամ չհիշատակեց հայոց փառապանծ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին՝ հրամանատար Նվեր Սաֆարյան, որը Բեռլինը գրավելուց հետո ռեյխստագի պատերի մոտ պարեց հայոց հաղթական քոչարին։
Նա անգամ չխոսեց ԽՍՀՄ ղեկավարներից մեկի՝ Անաստաս Միկոյանի և նրա եղբայր՝ ՄԻԳ կործանիչի հեղինակ Արտեմ Միկոյանի ծանրակշիռ ծառայության մասին։
Նա բառ անգամ չասաց աշխարհահռչակ հայ արևելագետ, Էրմիտաժի տնօրեն, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու մասին, ով Նյուրնբերգի դատավարության ժամանակ ԽՍՀՄ կողմից պաշտոնական վկայի կարգավիճակ ուներ։
Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ բանիմաց ու պետականամետ ղեկավարով, ապա նա պետք է Ալիևի «աչքը մտցներ» Ադրբեջանի վայրագությունները Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի նկատմամբ։
Իսկ Ադրբեջանի վանդալիզմը ֆաշիզմին հաղթած հայ հերոսների նկատմամբ ակնհայտ է։
Արցախի օկուպացիայից հետո Շուշիում ադրբեջանցիները պայթեցրեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի ու Խամփերյանցի հուշարձանները։ Նման ֆաշիստական գործելաոճ Ադրբեջանում ցուցաբերել են նաև Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանում ոչնչացվեցին Մեծ Հայրենականի փառահեղ հերոս-հայորդիների հուշարձանները։
Այս ամենի մասին Փաշինյանը լռեց…
Ինչու՞…
Քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ Բաքվի բանտում այսօր գտնվող Արցախի հերոսները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.