Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
Հաշվի առնելով Մասիս համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, համայնքի բարօրությանն ու շենացմանը միտված գործունեությունը, ինչպես նաև հարգանքն ու բարձր հեղինակությունը բնակչության շրջանում, Արարատի մարզի ավագանու միաձայն որոշմամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, գործարար, բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է «Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում:
Միքայել Վարդանյանը Մասիսում իրականացրել է հայրենանվեր և կենսական կարևորություն ունեցող բարեգործական մի շարք ծրագրեր, որոնց բացառիկությունը մեծ է համայնքի զարգացման գործում: Մասնավորապես բարերարի մասնակցությամբ Մասիս քաղաքում կառուցվել է Սուրբ Թադեոս եկեղեցին, այժմ էլ Միքայել Վարդանյանը ֆինանսավորում է առաջնորդարանի շենքի կառուցումը:
Բարերարի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Մասիսի համայնքապետարանի դիմաց գտնվող այգին, իրականացվել է «Հրանտ Վարդանյան» փողոցի հիմնանորոգումն ու լուսավորության ցանցի անցկացումը: Բարերարի ֆինանսավորման շնորհիվ Մասիս քաղաքում ամբողջությամբ լուծվել է աղբահանության խնդիրը:
Միքայել Վարդանյանը կառավարում է Մասիսում գործող 3 խոշորագույն ընկերությունները՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Մասիս Տոբակո»-ն ու «Գրանդ Մաստեր»-ը, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտ 3500 աշխատող, նրանց գերակշիռ մասը հենց Մասիսի բնակիչներ են:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.