Սերգեյ Շահվերդյան․ Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այս մասին իր էջում ահազանգել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
«Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հանրային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։
ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը»,- գրել է է նա՝ հավելելով, որ գուցե նույնիսկ պետք է սկսեն այսօրվա հավաքից։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ ակցիա է կայանալու. մասնավորապես ժամը 11:00-ին, նախատեսում են ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նամակներ են փոխանցվելու հասցեատերերին՝ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպել ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:31
Суд отклонил ходатайство следствия о применении административного надзора в отношении журналистки Ануш Мирзоян по делу о событиях 21 апреле 2021 года в Сюнике. Об этом Armenia Today сообщили в пресс-службе Следственного комитета.
-
2025-05-16 09:29
В Стамбуле в пятницу запланированы трехсторонние встречи России, Украины и Турции, а также США, Турции и Украины. Об этом сообщает РИА Новости со ссылкой на источник в турецком внешнеполитическом ведомстве.
-
2025-05-16 09:27
Индийцы отменяют отдых на популярных курортах Турции и Азербайджана после того, как эти страны поддержали Пакистан во время его недавнего конфликта с Нью-Дели, сообщает Reuters со ссылкой на две туристические компании.
-
2025-05-16 09:25
Офис Владимира Зеленского обнародовал указ о составе делегации Украины на переговорах с Россией из 12 человек, в которую, в том числе, вошли заместители глав МИД, СБУ, Генштаба ВСУ.