ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՔՎԵԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ 50 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՆԻ՞ՍՆ Է ՀԱՎԱՔՎԵԼ
Եվրոպական միության անդամակցության հարցով հանրաքվեի կողմնակից արտախորհրդարանական ուժերը գոհ չեն արդյունքներից. պահանջվող 50 հազար ստորագրությունից դեռն ⅔–ն է հավաքվել` մոտ 33 հազար։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ստորագրահավաքը սկսվել էր դեռ սեպտեմբերի 16–ից և անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մյուս քաղաքներում: «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է մինչև նոյեմբերի 14–ը 50 հազար ստորագրություն հավաքեն։
«Եթե նաև հաշվի առնենք, որ ԱԺ-ում մերժվելուց հետո նույն թիմով շուրջ 300 հազար ստորագրություն հավաքելու անհրաժեշտություն է լինելու, ապա սա լուրջ խնդիր է: ԱԺ–ում մերժվելուց հետո նախագիծը երկրորդ փուլով կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի նույն պահանջի տակ»,– գրում է թերթը:
Ըստ լրատվամիջոցի` խորհրդարանում մերժվելու սցենարը շատ հավանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ ևս նա խստորեն հրահանգել է՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե Հայաստանում չի կարող անցկացվել։
Հիշեցնենք` հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին ԵՄ–ին անդամակցելու հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Այդ նպատակով նրանք նախաձեռնել են ստորագրահավաք, որի ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում հայտարարեց՝ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, իսկ թե ԵՄ–ն որքանով է պատրաստ դրան, այդ հարցի պատասխանն ինքը չունի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.