ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել իբր ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով
Եվրամիությունը որոշել է Իրանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ կիրառել «Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու» համար (Թեհրանն ու Մոսկվան բազմիցս հերքել են այդ փաստը. խմբ): Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել «Iran Air»-ի և իրանական ևս երկու ավիաընկերությունների դեմ:
Բարոն նաև հիշեցրել է, որ ուժի մեջ է մտնում պատժամիջոցների փաթեթը այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են «ռուսական ապակայունացման» համար, այսինքն՝ ոչ միայն ռազմական գործողություններին աջակցություն ցուցաբերողների, այլև «կիբեռհարձակումներին և ապատեղեկատվությանը մասնակցողների դեմ»:
Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրը, ինչպես նաև դասընթացներ անցկացնել ուկրաինացի զինծառայողների համար:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ավելի վաղ հերքել էր ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Թեհրանը զենք է մատակարարում Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ իրականացվում է Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելու գործընթացն արդարացնելու նպատակով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանին ինչ-որ սպառազինությունների մատակարարման մասին դատողություններն անհիմն են:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.