Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, ԹԵ ՈՒ՞Մ ԵՎ Ո՞Ր ՈՒԺԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը:
«Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են:
Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ:
Սերժ Սարգսյանն, իհարկե, այս առումով, վաղուց ձևավորված իմունիտետ ունի, սակայն քաղաքական գործընթացները ճիշտ գնահատելու և յուրաքանչյուրի էությունը հասկանալու համար, պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են համաձայնվում իշխանության խաղի մեջ մտնել և իշխանության պահպանման գործիք դառնալ»,-գրում է ընդդիմադիր գործիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.