Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԼԻՆՈՒՄ ԱՄՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԻՑ ԼԱՐՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
Այս օրերին մենք ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ: Վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած մեծ կամ միջին իրադարձություն կարող է ճակատագրական լինել երկու թեկնածուների համար էլ:
Դա կարող է լինել Մերձավոր Արևելյան պատերազմն ու ամերիկյան աջակցությունը Իսրաելին, Նահանգներում մոլեգնող փոթորիկները (ի դեպ սրա բացասական ազդեցությունը Հարիսի շտաբում արդեն զգում են), կամ նույնիսկ ապօրինի միգրանտի կողմից կատարված միջին ծանրության մի հանցագործությունը:
Գերլարված, ծայրաստիճան բևեռացված և զգայուն իրավիճակ է (որի արդյունք է նաև Թրամփի դեմ իրականացված 2(3?) մահափորձերը), սակայն ընտրությունների ելքը որոշելու են ընդամենը մի քանի նահանգ: Ընտրողների ձայների մեծամասնությունն ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Հարիսին, սակայն ընտրությունները որոշում են ոչ թե ընտրողներն, այլ ընտրիչները:
Այդ ճակատագրական որոշումն այս ընտրություներում կայացնելու են Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Նորթ Քերոլայնան, Արիզոնան, Վիսկոնսինը: Իսկ շքերթը առաջնորդելու է (միգուցե նաև ամփոփելու է) Փենսիլվանիան: Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպտիակ Տունը: Մնաց 20 օր»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.