ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր կացության քվոտան 2025-ի համար գրեթե կրկնակի կրճատվել է
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2025 թվականին օտարերկրացիների համար ժամանակավոր կացության քվոտան, որը կկազմի 5,5 հազար թույլտվություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով խմբագրության տնօրինության տակ հայտնված փաստաթղթին։
2024 թվականի համեմատ (10 595 թույլտվություն) քվոտան կրճատվել է գրեթե կրկնակի։ Դիմումներից կախված թույլտվությունները կբաշխվեն Ռուսաստանի Դաշնության մարզերի միջև։
Ինչպես և նախորդ տարիներին, Մոսկվան և Մոսկվայի մարզը կստանան ամենաշատ թույլտվությունները՝ 1000 և 350 համապատասխանաբար (2024 թվականին՝ 1500 և 750)։ Սանկտ Պետերբուրգը կստանա 200 թույլտվություն (2024 թվականին՝ 300), իսկ Թաթարստանն ու Բաշկիրիան, որոնք երկու տարի առաջ ունեին 500-ական թույլտվություն, 2025 թվականին կստանան 100 (2024 թվականին՝ 250–ական)։
Քվոտայի քանակը վերջին հինգ տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է. 2023 թվականին տրվել էր 13,5 հազար թույլտվություն, 2022 թվականին՝ մոտ 19 հազար, իսկ 2021 թվականին՝ ավելի քան 39 հազար։ Ինչպես նշված է նյութերում, քվոտայի միայն մի փոքր մասն է օգտագործվում. 2024 թվականի յոթ ամիսների ընթացքում օգտագործվել է թույլտվությունների միայն 20,4%-ը։
2025 թվականի քվոտան որոշվել է ՌԴ սուբյեկտների առաջարկների հիման վրա, որոնք ձևավորվել են յուրաքանչյուր մարզում միգրացիոն և տնտեսական իրավիճակների վերլուծության արդյունքում: 2025 թվականին նախատեսվում է նաև քվոտային պահուստ սահմանել՝ 1650 թույլտվություն (2024 թվականին՝ 3 178)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 15:59
В отношении журналиста Ануш Мирзоян из Сюника возбуждено уголовное дело.
-
2025-05-15 15:57
Власти Армении надеются найти спутниковые снимки села Мармарик Котайкской области, сделанные 4 мая, то есть в день исчезновения там двухлетнего ребенка. Об этом министр высокотехнологической промышленности Армении Мхитар Айрапетян заявил журналистам в парламенте.
-
2025-05-15 15:52
Адвокаты по делу «Леле Тепе» выступили с заявлением, в котором говорится:
-
2025-05-15 15:47
Планов визита Путина в Стамбул в ближайшие дни нет, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков. Его слова приводит РИА Новости.