ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆՈՒՄ
Հոկտեմբերի 13-ին Մեղրիի զորամասում հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Սա հոկտեմբերի ամսին ոչ մարտական պայմաններում զինվորի մահվան արդեն երկրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնաբերվել էր Վահե Հարությունյանի դին, որը, ըստ քննության վարկածի, ինքնասպան է եղել: Իսկ ընդհանրապես միայն այս տարի բանակում ոչ մարտական կորուստների թիվը գերազանցել է երրորդ տասնյակը։
Իշխանությունների արձագանքը յուրաքանչյուր նոր ողբերգությունից հետո առավել քան հանդարտ է և, կարելի է ասել, նույնիսկ անտարբեր։ Այո, զինվորն ինքնասպան է եղել։ Հետո՞ ինչ: Ի՜նչ մի սարսափելի բան է պատահել: Ի՜նչ մի աղետ: Գուցե երկի՞նքն է պատռվել: Շանթ ու որո՞տ է ճայթել անամպ երկնքում: Չէ, ոչ մի արհավիրք, պարզապես զինվորը կրակել է ինքն իր վրա։ Ի՞նչ կապ ունենք մենք։ Ինչ է, մե՞նք ենք մեղավոր։
Սինչդեռ թվում էր, թե ոչ մարտական պայմաններում զինծառայողների ինքնասպանությունների և առհասարակ մահվան դեպքերը պետք է նման լինեին գոչյունի, որը ստիպում է արթնանալ տանիքով քայլող լուսնոտին և հանկարծ գիտակցել իրավիճակի ողջ աղետալի վտանգավորությունը։ Բայց «լուսնոտը» համառորեն չի արթնանում։ Քանզի զինվորի, Հայրենիքի պաշտպանի կյանքը այս չարքերի համար բացարձակապես ոչ մի արժեք չունի:
Ի՞նչ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից ամեն հերթական ողբերգությունից հետո։ Օրինակ, պաշտպանության փոխնախարար, նախկին ոտիկանապետ Արման Սարգսյանն անտարբեր նկատում է. «Այդպիսի դեպքեր եղել են և այսօր էլ կան»: Իսկ նախկին ավտոտեսուչ, այժմ ՔՊ-ական պատգամավոր (որին կարծես թե ուզում են դարձնել արդարադատության նախարար) Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ «եթե բանակի քաղաքական պատասխանատուի հարցն անմիջականորեն կապենք դժբախտ պատահարների հետ կամ բանակում տեղի ունեցող հանցագործությունների հետ, ուրեմն պաշտպանության նախարար պետք է փոխվի երևի շաբաթը մեկ»։
Ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե «լուսնոտը» չարթնացավ նույնիսկ 2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ահավոր ողբերգությունից հետո, երբ «զորանոց» հռչակված հին լքված տանը բռնկված հրդեհում զոհվեցին ինժեներասակրավորային վաշտի 15 զինծառայողներ։ Սա մեր բանակի պատմության մեջ ոչ մարտական խոշորագույն կորուստն էր, բայց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մինչ օրս նստած է իր աթոռին: Այո, զբաղեցրած պաշտոններից հեռացվեցին երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալն ու ևս մի քանի հոգի, առ այսօր շարունակվում են դատավարությունները, բայց ողբերգության գլխավոր մեղավորները՝ «հրդեհողներ» Փաշինյանն ու Պապիկյանը, իրենց պահում են այնպես, ասես ոչինչ չի պատահել։
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես արձագանքեցին իշխանության ներկայացուցիչները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որևէ կապ չունի Ազատ գյուղի զորանցում տեղի ունեցած այն հրդեհի հետ: Քաղաքական այդ սակարկումները սին եմ համարում և անտեղին»։ Իսկ ընդդիմությունը թող «զրպարտի»։ Նախկինում էլ էր «զրպարտում», բայց ի՞նչ փոխվեց։
Որքան էլ ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել, որ ինքնասպանությունները, դժբախտ պատահարներն ու սպանությունները մեր բանակում դարձել են գրեթե սովորական երևույթ, և իշխանությունը տեղի ունեցող ամենին արձագանքում է շատ անտարբեր։ Մինչդեռ, ինչպես միանգամայն իրավացիորեն նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երևույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության, և նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի և նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին»։
Բայց ո՞վ է կատարելու այդ «խորքային հետազոտությունները»։ Հապա փորձիր զբաղվել բոլոր այդ խնդիրներով՝ միայն փոշեկոլոլ կլինես։ Հենց նույն պաշտպանության նախարարին բա դա պե՞տք է։ Այն, որ Պապիկյանը ցուցաբերում է լիակատար (ընդ որում՝ սաստիկ լիակատար) անհամապատասխանություն զբաղեցրած պաշտոնին՝ հայտնի է բոլորին և վաղուց։ Բանակի մարտունակության բարձրացման, այնտեղ տիրող մթնոլորտի արմատական փոփոխման, երկրի պաշտպանունակության ապահովման հարցերում իր բացարձակ կուսությունը նա առավել քան փոխհատուցում է այլ ոլորտներում ունեցած խոր գիտելիքներով։ Օրինակ, թե ինչպես շանտաժի և ճնշման միջոցով ապահովել ՔՊ անդամների թվային գերազանցությունը տեղական համայնքների ավագանիներում։
Կամ վերցնենք բանակի համար սպառազինության, մի շարք ռազմական փորձագետների գնահատմամբ՝ բավական վիճելի գնումները։ Ինչպես նաև այլ, մեղմ ասած՝ կասկածելի առևտրային գործողություններն իբր ՊՆ կարիքների համար։
Բայց վերադառնանք բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին, որոնց պատճառներն իսկապես խորը հետազոտության կարիք ունեն։ Չէ՞ որ քրիստոնեությունն արգելում էր ինքնասպանությունը՝ որպես դիվական չարացածության արդյունք, դիակը թաղում էին «առանց եկեղեցական արարողության, առանց խնկարկելու», ինքնասպանի կտակը զրկվում էր օրինական ուժից։
Ինչո՞ւ են մեր զինվորներն ինքնասպան լինում: Եվ ոչ միայն զինվորները, քանզի վերջին տարիներին ինքնասպանությունների թիվը երկրում կտրուկ աճել է։ Գլխավոր պատճառը, հավանաբար, մեր հասարակության վիճակն է։ Իր «Ինքնասպանություն» դասական տրակտատում Էմիլ Դյուրկհեյմը գրեթե հարյուր տարի առաջ հանգել է այն եզրակացության, որ ինքնասպանությունների աճը սերտորեն կապված է հասարակության համախմբվածության անկման հետ: Իսկ թե ինչ է արել մեր հասարակության հետ Փաշինյանի իշխանությունը՝ ասելու հարկ չկա։ Մինչդեռ, ինչպես նշել է Ալեքսանդր Սոլժենիցինը՝ «պետական իշխանությունն իր գործողություններում պարտավոր է պահպանել բարոյական շրջանակները է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ, քան սովորական քաղաքացիները»:
Այսօր բանակ են ներթափանցել դեգրադացված հասարակությանը բնորոշ բոլոր բացասական հատկանիշները. ագրեսիա, դաժանություն, անտարբերություն ուրիշի ցավի նկատմամբ, կարեկցանքի իսպառ բացակայություն, գումարած անմարդկային պայմանները, որոնցում ծառայություն են իրականացնում մեր տղաները։ Եվ նրանցից ոմանք պարզապես չեն դիմանում:
Մի ականավոր ինքնասպանագետի են պատկանում հետևյալ խոսքերը. իսկական ինքնասպանը նա է, ով կտրում է իր կոկորդն ու միաժամանակ օգնության ճիչ արձակում: Բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատում են, որ ինքնասպանի ցանկությունը բնավ մահանալը չէ, այլ լոկ իր տառապանքներն ինչ-որ կերպ դադարեցնելը, «իր հետ ինչ-որ բան անելը», ընդ որում նա բնավ միշտ չէ ընկալում իր արարքի անդառնալիությունը, լիովին չի գիտակցում, որ մահն «ընդմիշտ» է: Երիտասարդների պարագայում, ինչպիսիք մեր զինվորներն են, դա տեղի է ունենում առանձնակի հաճախ։ Դրա համար էլ մենք իսկական ողբերգություն ենք ապրում։
Իսկ վերջում անխուսափելի է հետևյալ հարցը։ Ի՞նչ պիտի մտածեն բանակում ծառայության մեկնող զորակոչիկները՝ տեսնելով, որ զինվորների կյանքն ու ճակատագիրը բացարձակապես չեն հետաքրքրում այս իշխանությանը։ Ի՞նչ պիտի մտածեն նրանց ծնողները՝ ուղարկելով իրենց որդիներին դեպի անհայտություն: Ի՞նչ պիտի մտածենք մենք բոլորս: Չէ՞ որ մեր լռությունը նույնպես հանցավոր անտարբերություն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 10:12
Главная задача правительства Пашиняна - не давать гражданам расслабиться. Расслабленный гражданин не нужен "реальной Армении". Страшно подумать, сколько бед он может принести стране. Почему сегодня мы добились невероятных успехов и беспрецедентных исторических достижений? Потому что граждане всегда начеку. А начеку они именно благодаря власти Пашиняна, поскольку не могут себе вообразить, что там правительство завтра удумает. Никакой уверенности в завтрашнем дне, и это правильно, потому что уверенность в завтрашнем дне ведет к потере бдительности.
-
2025-07-15 10:07
Летняя жара - серьезное испытание для людей. Когда столбик термометра достигает тридцати пяти, все ищут, куда бы спрятаться от невыносимого зноя. Наиболее искусную защиту от липкого пота и дискомфорта открыли изобретательные японцы. Жаркими летними вечерами они собираются и рассказывают друг другу леденящие кровь ужастики, так что мороз идет по коже. В июле все токийские кинотеатры отдают предпочтение фильмам ужасов, после которых японцы смело встречают удушающую жару. Проявляя заботу о населении Армении, японский опыт переняла и власть Пашиняна, развлекая граждан сказками о появившихся вдруг на всей территории страны целой армии "заговорщиков" и "террористов". За сказками последовала и демонстрация фильмов ужасов с беспределом правоохранителей, незаконными обысками, задержаниями и арестами.
-
2025-07-12 10:32
В основе политики власти Пашиняна - ненависть. Легитимированная, получившая высочайшее одобрение, направляемая с разной степенью агрессивности, ненависть к собственной стране и народу, ко всему национальному. Объектами ненависти являются Армянская Апостольская Церковь, наши национальные ценности и традиции, история, язык и культура, Арцах и арцахцы, армия, истинные патриоты своей Родины, имеющие честь и достоинство граждане, политические оппоненты режима... Именно ненависть и жажда власти привели к тому, что репрессии, уголовные преследования, физические расправы стали составными частями государственной политики. Это очень тяжелый вывод, но не осталось больше разумных объяснений тому беспределу, в который погрузил страну Пашинян.
-
2025-07-10 09:49
Важнейшим качеством для всякого руководителя (будь то директор бани или глава государства) является умение найти в своей работе главное и отсечь лишнее. Чтобы лишнее не мешало главному! Вот уже сколько времени Пашинян убедительно демонстрирует всем, что понимает приоритеты правильно: главное для него удовлетворить абсолютно все пожелания турецко-азербайджанского тандема, а все остальное - обеспечение безопасности страны и граждан, отстаивание национальных интересов, повышение благосостояния населения и т.д. - всего лишь лишнее, подлежащее отсечению.