ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՇԱՐՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հնագետները ապացույցներ են հայտնաբերել Հրեաստանի դեմ ասորեստանցիների ռազմական արշավանքի մասին, որը հանգեցրել է Երուսաղեմի պաշարմանը։ Գրում է Live Science-ը։
Արշավանքը սկսվել է մ.թ.ա. 701 թվականին, երբ Ասորեստանի թագավորը Սենեքերիմն էր, իսկ Հրեաստանինը՝ Եզեկիան։ Սենեքերիմն արշավանք էր սկսել, քանի որ Եզեկիային համարում էր վասալ թագավոր, որը պետք է հնազանդվեր ասորեստանցիներին, բայց Եզեկիան հրաժարվել և ապստամբել էր նրա դեմ։ Ասորեստանցիները գրավեցին Հրեաստանի մեծ մասը և պաշարեցին Երուսաղեմը, սակայն անհայտ պատճառներով չկարողացան գրավել քաղաքը։ Եբրայերեն Աստվածաշունչը պնդում է, որ «Տիրոջ հրեշտակը դուրս եկավ և սպանեց հարյուր ութսունհինգ հազար մարդ ասորեստանցիների ճամբարում», մինչդեռ ասորեստանյան տարեգրություններում ասվում է, որ Եզեկիան հսկայական տուրք է վճարել, որպեսզի ասորեստանցիները հեռանան Երուսաղեմից:
Երուսաղեմի Մորդոր-Առնո շրջանում հնագետները վարչական շենք են հայտնաբերել, որը հին ժամանակներում օգտագործվել է հարկեր հավաքելու համար։ Մ․թ․ա․ 8-րդ և 7-րդ դարերում շենքը ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ Հնագետները պարզել են, որ մ.թ.ա. ութերորդ դարում շենքը օգտագործվել է որպես Եզեկիայի համար հարկերի հավաքագրման կենտրոն, այնտեղ եղել են սափորներ, որոնց վրա գրված էր, որ հարկերը թագավորի սեփականությունն են։ Սափորների մի քանի բռնակների վրա մարդկանց անուններ էին գրված, որոնք, թերևս, վերահսկում էին հարկերի հավաքագրումը և դրանց վճարումը թագավորին։
Երբ Սենեքերիմը ներխուժեց Հրեաստան, նրա զորքերն ավերեցին այս շինությունը՝ այն բեկորների կույտի վերածելով։
Հնագետները պարզել են, որ մ.թ.ա 7-րդ դարում շինությունը վերակառուցվել է, և սափորները կրկին օգտագործվել են հարկեր հավաքելու համար։ Բայց այս անգամ սափորների վրա գրություններն այլ էին, ինչը ցույց էր տալիս, որ բնակչությունը հարկ էր վճարում ոչ թե Եզեկիային, այլ Ասորեստանի թագավորին։ Սա ցույց է տալիս, որ թեև Եզեկիային թույլ էր տրվել մնալ Հրեաստանի թագավոր, սակայն ասորեստանցիները սկսել էին հարկեր գանձել Երուսաղեմին հարող տարածքից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.