Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով
4 ամսից ավելի է՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի, իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու համար որպես գործիք օգտագործվող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի՝ սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Այս մասին իր էջում գրել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը:
նա, մասնավորապես, նշել է. «Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և լավագույնս հասկանալով հոդվածի հակասահմանադրական լինելու փաստը, Սահմանադրական դատարանը խուսանավել է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով՝ նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար:
Ակնհայտ է, որ ՀՀ ՍԴ-ն, ունենալով նվազագույն իրավական հիմքեր, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը կհռչակեր սահմանադրությանը չհակասող՝ զերծ մնալով տարատեսակ կառույցների դռները թակելու և կարծիքներ հավաքելու գործառույթից:
Հետաքրիր է` ի՞նչ են մտածում այն դատարաններն ու հանրային մեղադրողները, որոնց անմիջական մասնակցությամբ ու թեթև ձեռքով 4 ամսից ավելի է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը նույնիսկ ՍԴ֊ի կողմից այս պահին չի հաստատվել։
Սա ևս մի ցցուն ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը այս պահին էլ մեղադրվում և կալանքի մեջ է գտնվում ապօրինի և շինծու մեղադրանքով։
Հ.Գ. Հերթական անգամ արձանագրում ենք, որ 4 տարի շարունակ Գերասիմին և իր ընկերներին ենթարկում են քաղաքական հետապնդումների` լռեցնելու և իրենց քաղաքական ճանապարհից հեռացնելու համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.