Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ, այդ թվում՝ աղջիկներ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել են։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ երեկ երեկոյան՝ 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են կուսակցության անդամների մեքենան։ Դրանից հետո բերման են ենթարկվել ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը, Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ։
Կուսակցությունը վստահեցնում է, որ նրանք բերման են ենթարկվել բռնի ուժի կիրառմամբ և տեղափոխվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:
Ձերբակալված 8 անդամներից 3-ը աղջիկներ են:
Կուսակցությունից հայտնում են, որ նրանց հնարավորություն չի տրվել կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը ձերբակալվել էին նաև օգոստոսին, այնուհետև ազատ էին արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ նրանք ձերբակալվել էին կասկածանքով։ Սարգսյանն այլ մանրամասներ չէր հայտնել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.