«Հայաքվե»․ ՀՀ-ն պարտավոր է Արցախն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, հայտարարել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։
Նախաձեռնությունն ընդգծել է, որ Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։ «Հայաքվեն» այդ համատեքստում հղում է արել 2023-ի հոկտեմբերի 5-ին Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությանը։
«2023-ի հոկտեմբերի 5-ին Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, լեգիտիմացնող քայլ է»,- հավելել է նախաձեռնությունը։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».