Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՊԱՇԱՐԸ ՍՊԱՌՎԵԼ Է
«Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին:
«Հայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է և Ադրբեջանի նոր պարտադրվող պահանջների կատարումն արդեն երկրի համար ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում, սակայն այս խնդիրը ոչ միայն ավելի վաղ էր ակտուալ, այլ իշխող ռեժիմն ամեն անգամ ինքն է տրորել իր իսկ սահմանած կարմիր գծերն ու սկզբունքները:
Ճիշտ այսպես է լինում բոլոր այն երկրների պարագայում, որի ղեկավարները առևտրի են հանում սեփական ժողովրդի ապագան` հանուն իշխանության երկարացման և անձնական, նեղ շահերի հետապնդման»,- գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.