Последние новости

ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՒ ՕԳՈՒՏԻ ՄԱՍԻՆ

Միացյալ Նահանգները Երևանից ցանկանում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն և ստանում է դա։ Միացյալ Նահանգներն ուզում է վերահսկել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, և աստիճանաբար ստանում նման վերահսկողության նորանոր լծակներ:

Ի՞ՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ։ Բաքվին ուղղված Վաշինգտոնի կոչեր՝ հավելյալ ջանքեր գործադրելու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Իսկ բացի այդ, Փաշինյանը ամերիկացիներին ասում է, որ առայժմ պատրաստ չէ Ռուսաստանի հետ լիակատար խզման, իրեն անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, մի քիչ համբերեք, իսկ առայժմ փող տվեք հակառուսական քարոզչություն վարելու համար։

Մոսկվային Փաշինյանն ասում է, որ իր համար կարևոր են լավ հարաբերությունները արևմտյան աշխարհի հետ, որը էժան վարկեր է տալիս, որպեսզի ինքը կարողանա կյանքի բարելավման երևութականություն ստեղծել հանրապետությունում, ապահովել հացով ու թամաշայով, որպեսզի ժողովուրդն արագ մոռանա և՛ 2020-ը, և՛ 2022-ը, և՛ 2023-ը։ Մի քիչ հանդուրժեք իմ արևմտամետ ռևերանսները, ասում է Փաշինյանը Մոսկվային, մի քիչ համբերեք և շարունակեք զարգացնել մեր տնտեսությունը

Իրանին Փաշինյանն ասում է, որ իր համար կարևոր են լավ հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ինքը չի կարող հրաժարվել Եվրամիության առաքելությունից, մի քիչ համբերեք, ձեզ համար ամենևին վտանգավոր չեն այդ եվրոպացի դիտորդները, իսկ առայժմ կոշտ բացասական դիրքորոշում ցուցաբերեք «Զանգեզուրի միջանցքի» հարցում:

Ադրբեջանին Փաշինյանն ասում է, որ չի կարող հիմա փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, թեև ինքը կողմ է փոփոխություններին, բայց ժողովուրդը, ինչպես ցույց են տալիս հարցումներն ու ուսումնասիրությունները, դեմ կքվեարկի, ուստի մի քիչ համբերեք, իսկ առայժմ, որպեսզի հետո ինձ համար ավելի հեշտ լինի ընդառաջել ձեզ, ինձ մի թուղթ տվեք, որի վրա գրված լինի «խաղաղության պայմանագիր»։

Բաքուն համառում է, բայց չի բացառվում, որ նա էլ ողորմածություն ցուցաբերի, եթե.... Եթե Փաշինյանը մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, հաստատելով, որ ինքը ոչ մի դժգոհություն չունի, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում՝ Ալիևի «գործողություններից»։ Դրանով իսկ լեգիտիմություն հաղորդելով 2020-ին՝ Արցախի դեմ, իսկ 2022-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և 2023-ին Արցախի էթնիկ զտմանը...

Զավեշտալի է, այնպես չէ՞, որ ռուսամետ ուղեգծի մեջ մեղադրվող պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է «3+3» հարթակի շրջանակներում աշխատանքներից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում Մոսկվայի դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով, իսկ Երևանն ասում է, որ դիտարկում է Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը, դեռ վերջնականապես, իբր, չի կողմնորոշվել

Ինչևէ, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի մեկնել Բաքու և այնտեղ ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա գուցե Իլհամ Ալիևը ների նրան Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջն անհապաղ չկատարելը:

Այսպիսով, Վաշինգտոնը Հայաստանին փող է տալիս, Մոսկվան զարգացնում է տնտեսությունը, Իրանը բացառում է «Զանգեզուրի միջանցքը»՝ այդ տերմինի ալիևյան մեկնաբանությամբ, ԵՄ-ն եվրադիտորդներ է ուղարկում, Իսկ Բաքուն հրավիրում է Փաշինյանին մասնակցելու COP29-ին։

Լավ, իսկ ի՞նչ է անում Փաշինյանը՝ ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Եվրամիության, Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության։

Փաշինյանը մտորում է, թե ինչպես գոհացնի բոլորին։ Իսկ մինչ այդ խորհում է, հեծանիվ քշում ու օգտակար խորհուրդներ բաժանում համաքաղաքացիներին։ Եվ շա՜տ լավ զգում իրեն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РЕЖИССЕР ВЗЯЛ ПАУЗУ
    2025-07-19 09:40

    Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.

  • УМНАЯ ЖЕНЩИНА ПРИДУМАЕТ…
    2025-07-17 09:41

    Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….

  • ...И ВОТ ПРИХОДИТ АМЕРИКА…
    2025-07-15 11:17

    После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.

  • ПО ПЛОДАМ ИХ УЗНАЕТЕ ИХ
    2025-07-15 09:19

    Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ