Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱԶԱՆՈՒՄ ԱԶԴԱՐԱՐԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍԿԻԶԲԸ

Այս օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։ Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև մի շարք տերությունների, որոնք հետաքրքրված են անդամակցությամբ: Նրանց թվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն ընդգծում է Գլոբալ Հարավի կամ «համաշխարհային մեծամասնության» աճող ազդեցությունը: Նշվում է, որ շուրջ 40 երկրներ, որոնք այլընտրանք են փնտրում Արևմուտքի տնտեսական և ֆինանսական կառույցներին՝ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի նկատմամբ: Կառույցի ընդլայնումն ընդգծում է նաև աշխարհաքաղաքական ուժի անցումը Արևմուտքից դեպի «մնացած աշխարհ»:

Ըստ հրապարակումների, ԲՐԻԿՍ-ի համակցված ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության շուրջ 35,6%-ը, ինչն ավելին է, քան “Մեծ յոթնյակի” երկրների մասնաբաժինն է (շուրջ 30%)։ Այս կազմակերպության անդամ երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 45%-ը, մինչդեռ “Մեծ յոթնյակի” երկրներում՝ 10%-ից պակաս:

Դատելով քաղաքական արձագանքներից, արևմտյան երկրներն առայժմ լուրջ չեն վերաբերվում ԲՐԻԿՍ-ի համակարգային նշանակությունը՝ կառույցը համարելով տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների “երերուն ասոցիացիա”: Արևմուտքում համարում են, որ դաշինքը կանգնած է այն փաստի առաջ, որ դեռևս չի առաջարկել գոյություն ունեցող արևմտյան համակարգերին կոնկրետ այլընտրանքներ։

Վերջին ժամանակներում Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի առջև նոր ռազմավարական նպատակ է դրել՝ ապադոլարացումը։ Այս պահին ԲՐԻԿՍ-ի երկրների արձագանքը եղել է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ միջազգային գործարքներ կատարվում են ազգային արժույթներով, և անդամ երկրների արժույթներով առևտրի ծավալն արդեն գերազանցել են դոլարով գործարքների ծավալը։ Հարկե է նշել, որ ունենալով զգալի տնտեսական և ժողովրդագրական կշիռ՝ այս կառույցի ձեռքում կարող է կենտրոնանալ համաշխարհային կառավարման համակարգի վերակառուցման ներուժը, հատկապես, եթե ԲՐԻԿՍ-ին հաջողվի ստեղծել այլընտրանքային գլոբալ ֆինանսական ճարտարապետություն։

Թեև ԲՐԻԿՍ-ի պարագայում ներքին և արտաքին մարտահրավերներն ու հավանական անդամների միջև տարաձայնություններն առկա են, այնուամենայնիվ կա տեսակետ, որ Կազանի գագաթնաժողովը կարող է հիմք դնել համաշխարհային տնտեսական, արժեքային և կոմունիկացիոն հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար:

Անշուշտ հավաքական Արևմուտքը չի կարող հաշտ լինել ԲՐԻԿՍ-ի առաջադրած նոր աշխարհաքաղաքական մոդելի և բազմաբևեռության հեռանկարի հետ: Ապագայում ինչ և ինչպես կարող է Արևմուտքը հակադրել ԲՐԻԿՍ-ին՝ դժվար է ասել, հատկապես, որ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատումը միայն տնտեսական խնդիրների շուրջ չէ։ Արևմուտքի համար այն կարող է նշանակել աշխարհի նկատմամբ իր հինգդարյա տիրապետության ավարտ, իսկ գերիշխող ուժերը հազվադեպ են հանդուրժում այլ ուժերի վերելքը: Ուստի զարմանալի չէ, որ ներկայիս գլոբալ բախումները գնալով ավելի շատ են ներկայացվում որպես առճակատումներ քաղաքակրթական մասշտաբով։

Կարածում եմ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ:

Նիկոլը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին է գնում, ինչպես ինքն այսօր ասաց ԱԺ-ում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհի այդ “Գլոբալ Հարավ” հատվածում: Նիկոլը ՄԱԿ-ի գագաթաժողովին գնում է, Ֆրանկաֆոնիա գնում է, ԵՄ գնում է, թուրքական տուն գնում է, ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից, դուրս չի գալիս: Որովհետև ՀՀ գործող կառավարիչները վաղուց սպառել են արտաքին աշխարհում գործոն լինելու, վստահելի գործընկեր լինելու, սեփական երկրի շահերով առաջնորդվելու բոլոր ռեսուրսները: “Խաղաղության խաչմերուկ”-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետև այն ոչ մի կերպ չի համընկնում ոչ ռեգիոնալ, ոչ էլ աշխարհաքաղաքական ընթացիկ պրոցեսների հետ:

Միակ օգուտը, որ Հայաստանն այսօր քաղում է տնտեսապես, դա կրկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու 2013թ. որոշումն էր, որի դեմ պայքարում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք:

Այսօր օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։ Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև մի շարք տերությունների, որոնք հետաքրքրված են անդամակցությամբ: Նրանց թվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն ընդգծում է Գլոբալ Հարավի կամ «համաշխարհային մեծամասնության» աճող ազդեցությունը: Նշվում է, որ շուրջ 40 երկրներ, որոնք այլընտրանք են փնտրում Արևմուտքի տնտեսական և ֆինանսական կառույցներին՝ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի նկատմամբ: Կառույցի ընդլայնումն ընդգծում է նաև աշխարհաքաղաքական ուժի անցումը Արևմուտքից դեպի «մնացած աշխարհ»:

Ըստ հրապարակումների, ԲՐԻԿՍ-ի համակցված ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության շուրջ 35,6%-ը, ինչն ավելին է, քան “Մեծ յոթնյակի” երկրների մասնաբաժինն է (շուրջ 30%)։ Այս կազմակերպության անդամ երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 45%-ը, մինչդեռ “Մեծ յոթնյակի” երկրներում՝ 10%-ից պակաս:

Դատելով քաղաքական արձագանքներից, արևմտյան երկրներն առայժմ լուրջ չեն վերաբերվում ԲՐԻԿՍ-ի համակարգային նշանակությունը՝ կառույցը համարելով տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների “երերուն ասոցիացիա”: Արևմուտքում համարում են, որ դաշինքը կանգնած է այն փաստի առաջ, որ դեռևս չի առաջարկել գոյություն ունեցող արևմտյան համակարգերին կոնկրետ այլընտրանքներ։

Վերջին ժամանակներում Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի առջև նոր ռազմավարական նպատակ է դրել՝ ապադոլարացումը։ Այս պահին ԲՐԻԿՍ-ի երկրների արձագանքը եղել է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ միջազգային գործարքներ կատարվում են ազգային արժույթներով, և անդամ երկրների արժույթներով առևտրի ծավալն արդեն գերազանցել են դոլարով գործարքների ծավալը։ Հարկե է նշել, որ ունենալով զգալի տնտեսական և ժողովրդագրական կշիռ՝ այս կառույցի ձեռքում կարող է կենտրոնանալ համաշխարհային կառավարման համակարգի վերակառուցման ներուժը, հատկապես, եթե ԲՐԻԿՍ-ին հաջողվի ստեղծել այլընտրանքային գլոբալ ֆինանսական ճարտարապետություն։

Թեև ԲՐԻԿՍ-ի պարագայում ներքին և արտաքին մարտահրավերներն ու հավանական անդամների միջև տարաձայնություններն առկա են, այնուամենայնիվ կա տեսակետ, որ Կազանի գագաթնաժողովը կարող է հիմք դնել համաշխարհային տնտեսական, արժեքային և կոմունիկացիոն հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար:

Անշուշտ հավաքական Արևմուտքը չի կարող հաշտ լինել ԲՐԻԿՍ-ի առաջադրած նոր աշխարհաքաղաքական մոդելի և բազմաբևեռության հեռանկարի հետ: Ապագայում ինչ և ինչպես կարող է Արևմուտքը հակադրել ԲՐԻԿՍ-ին՝ դժվար է ասել, հատկապես, որ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատումը միայն տնտեսական խնդիրների շուրջ չէ։ Արևմուտքի համար այն կարող է նշանակել աշխարհի նկատմամբ իր հինգդարյա տիրապետության ավարտ, իսկ գերիշխող ուժերը հազվադեպ են հանդուրժում այլ ուժերի վերելքը: Ուստի զարմանալի չէ, որ ներկայիս գլոբալ բախումները գնալով ավելի շատ են ներկայացվում որպես առճակատումներ քաղաքակրթական մասշտաբով։

Կարծում եմ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ:

Նիկոլը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին է գնում, ինչպես ինքն այսօր ասաց ԱԺ-ում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհի այդ “Գլոբալ Հարավ” հատվածում: Նիկոլը ՄԱԿ-ի գագաթաժողովին գնում է, Ֆրանկաֆոնիա գնում է, ԵՄ գնում է, թուրքական տուն գնում է, ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից, դուրս չի գալիս: Որովհետև ՀՀ գործող կառավարիչները վաղուց սպառել են արտաքին աշխարհում գործոն լինելու, վստահելի գործընկեր լինելու, սեփական երկրի շահերով առաջնորդվելու բոլոր ռեսուրսները: “Խաղաղության խաչմերուկ”-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետև այն ոչ մի կերպ չի համընկնում ոչ ռեգիոնալ, ոչ էլ աշխարհաքաղաքական ընթացիկ պրոցեսների հետ:

Միակ օգուտը, որ Հայաստանն այսօր քաղում է տնտեսապես, դա կրկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու 2013թ. որոշումն էր, որի դեմ պայքարում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Артур ХАЧИКЯН: "ТУРЦИЯ НЕ УЙДЕТ ИЗ МЕГРИ, КАК НЕ УХОДИЛА С КИПРА"
    2025-07-15 11:16

    "Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.

  • Ваге ДАВТЯН: «В ЭКОНОМИКЕ – НЕ ВРЕМЕННЫЕ КОЛЕБАНИЯ, А СИСТЕМНЫЙ КРИЗИС»
    2025-07-14 10:07

    «Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.

  • АРДШИНБАНК ПРИНЯЛ УЧАСТИЕ В «TECH WEEK VANADZOR 2025»
    2025-07-11 14:28

    С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.

  • Артур ХАЧИКЯН: «ВОЙДЯ В АРМЕНИЮ, ТУРЦИЯ УЖЕ НЕ УЙДЕТ»
    2025-07-10 18:29

    «Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ