COP29-Ն ԸՆԴՈՒՆՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՇԽԱՐՀԸ ՀԱՆԱԾՈ ՎԱՌԵԼԻՔԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Ադրբեջանը, որը կհյուրընկալի COP29-ի կլիմայական գլոբալ գագաթնաժողովը, հաջորդ տասնամյակի ընթացքում հանածո գազի արդյունահանման զգալի ընդլայնում կարձանագրվի, ասված է նոր զեկույցում։ Զեկույցի հեղինակները հայտարարել են, որ կարևոր բանակցությունները չպետք է վերահսկեն նրանք, «ովքեր շահագրգռված են աշխարհը հանածո վառելիքից կախված պահելով»:
Ըստ զեկույցի՝ Բրիտանական The Guardian-ի ձեռք բերած՝ Ադրբեջանի պետական նավթագազային Socar ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են երկրում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2033 թվականը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի: Socar-ը նույնպես վերջերս համաձայնել է մինչև 2026 թվականը 17%-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։
Նոյեմբերի 11-ին մեկնարկելիք COP29 գագաթնաժողովը տեղի է ունենում այն նույն ժամանակ, երբ գիտնականները հայտարարում են, որ ածխաթթու գազի արտանետումների շարունակական ռեկորդը նշանակում է, ոչ այլ ինչ, քան այն, որ «մարդկության ապագան մազից է կախված»:
2021 թվականին Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ մինչև 2050 թվականը CO2-ի արտանետումները զրոյի հասցնելու համար հանածո վառելիքի նոր հանքատեղեր չպետք է լինեն:
Մինչդեռ, 2023 թվականին Socar-ն իր կապիտալ ծախսերի 97%-ը կհատկացնի նավթագազային նախագծերին, ասված է զեկույցում։ COP29-ի հյուրընկալող Ադրբեջանին նշանակվելուց շաբաթներ անց ընկերությունը գործարկեց «կանաչ էներգիայի ստորաբաժանում»՝ խոստանալով ներդրումներ կատարել քամու, արևի և ածխածնի կլանման տեխնոլոգիաներում: Սակայն, ըստ զեկույցի, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում Socar-ի գործունեությունը շարունակում է չնչին լինել:
Սեպտեմբերին Ադրբեջանի կլիմայական գործողությունների ծրագիրը Climate Action Tracker (CAT) հետազոտական խումբը «ծայրահեղ անբավարար» է գնահատել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.