Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է
Այսօր Ալիևի և Ադրբեջանի համար լավագույն լուծումը Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում լինելն է: Դրա մասին «Русарминфо»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի գործերի, ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա՝ ցանկացած ուրիշն Ադրբեջանի համար շատ ավելի խնդրահարույց կլիներ։
«Փաշինյանը նախընտրում է արևմտյան հարթակները, իսկ Ադրբեջանը դրան չի առարկել»,- նշել է նա։
Զատուլինի կարծիքով՝ երեկվա նման հանդիպումներ բավականաչափ եղել են, բայց դեռևս՝ անարդյունք։
«Կարծում եմ, որ այս հանդիպումների արդյունքը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը քաղաքականապես մեծ կախվածության մեջ է Ալիևից։
Մեծացնելով ճնշումը և Հայաստանից քայլեր պահանջելով (Սահմանադրության փոփոխություններ և այլն), որոնց հետ Փաշինյանը պատրաստ է համաձայնության գալ որոշակի պայմաններով, Բաքուն ակնկալում է պահպանել պատերազմում պարտվող վարչապետի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը»,- նշել է ռուս պատգամավորը։
Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ դա Փաշինյանին ձեռնտու է նաև իշխանության պահպանման տեսանկյունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.