Կստեղծվի ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցով աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների եվ գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը`
1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման պլանժամանակացույցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է որոշման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 14:00
Федеральная служба безопасности Российской Федерации сообщила, что пресечена деятельность группы лиц, осуществлявшей на системной основе хищения с целью последующего незаконного сбыта и контрабанды на территорию Республики Армения высококачественного алмазного сырья из АК «АЛРОСА».
-
2025-06-23 13:27
Католикос всех армян Гарегин II заявил, что действия премьер-министра Никола Пашиняна направлены на дискредитацию и ослабление авторитета Армянской Апостольской Церкви. Об этом он сказал во время выступления на Межмонашеском съезде, прошедшем в Эчмиадзине.
-
2025-06-23 13:26
Иран нанес новые ракетные удары по Израилю в ответ на авианалеты ЦАХАЛ. По информации израильского телевидения, было выпущено 15 ракет.
-
2025-06-23 13:23
Сегодня в российской прессе распространилась очередная дезинформация о том, что в России арестована группа, которая похищала алмазы у «Алросы» и якобы поставляла их компании депутата НС РА Хачатура Сукиасяна.