ՀՀ ֆինանսների նախարար․ 2025թ․ կապիտալ ծախսերի 55,8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին
2025թ․ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախատեսվում է, որ 2025թ․ կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,6 տոկոսը, որը 2024թ․ պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024թ․ սպասվող ծախսերի համեմատ շատ է 0,6 տոկոսով։
«Էական է նշել, որ կապիտալ ծախսերի 55,8 տոկոս ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը գալիք տարի կկազմեն համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը և 2024թ․-ի համեմատ 0,7 տոկոսով շատ կլինեն։
«Աա ամենաէական մասն է մեր բյուջեի, որովհետև այստեղ է կենտրոնացած մեր ամբողջ ուժը, այսինքն՝ այն պոտենցիալը, ուժը, որ մենք դնում ենք, այս տարի պաշտպանության ոլորտի զարգացման մեջ է»,- շեշտեց նախարարը։
2025թ․ սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն 905 միլիարդ դրամ, որը 13,9 տոկոսով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված սոցպաշտպանության ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը։
Կրթության ոլորտին կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 4,5 տոկոսով կգերազանցի 2024-ի ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 2,7 տոկոսը։
Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 13,5 միլիարդ դրամ, որը 37,6 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշին։ Նախարարի խոսքով՝ սա պայմանավորված է նոր էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծախսերը 2025թ․ կկազմեն 47,5 միլիարդ դրամ, ինչն էլ 89 տոկոսով է գերազանցում է նախորդ տարվա ծախսերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.