Արարատ Միրզոյանը մտադիր է մեկնել Բաքո՞ւ
«Հրապարակը» գրում է․ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։
Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: Ընդ որում, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների, այդուհանդերձ, արտգործնախարարը կողմ է՝ եթե անգամ չվերադարձնեն, ապա պետք է գնալ և այդ հարթակում բարձրաձայնել գերիների վերադարձի մասին։
Ի դեպ, Կազանում հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Ալիևը նախնական խոստում է տվել, որ կընդառաջի այդ պահանջին: Սրանով է պայմանավորված նաև այն, որ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում հայտարարեց, թե առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, սակայն ժամկետներ չնշեց։
Ալիևն իր շահերից ելնելով է գնալու այդ քայլին, քանի որ իրեն պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որևէ մեկը ոտք դնի Բաքու, որպեսզի կարողանա ջարդուխուրդ անել այն իրողությունը, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել և սպառնալիքներ է կիրառում Հայաստանի հասցեին։ Եթե էթնիկ զտում ենք իրականացրել և ուժի դիրքերից ենք խոսում Հայաստանի հետ, ինչպե՞ս է հայ բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Բաքու՝ հայտարարելու են ադրբեջանական քարոզիչներն ու իշխանությունը:
VERELQ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.