Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին, դա միտումնավոր է արվել. Դեմոյան
Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին: Դա միտումնավոր ու հատուկ դիտավորությամբ է արվել: Այս մասին գրել է Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի կարևոր հնարքներից մեկն է, երբ ոչնչացնում կամ չեզոքացնում են հակառակորդ կողմի որևէ դրական կամ հերոսական պատումի հետ կապ ունեցող խորհրդանշանը: Իրենք շատ լավ էլ գիտեն այդ լուսանկարի մասին ու ամեն ինչ արել են հաշվարկով: Իսկ մենք, ինչպես միշտ, կուլ են տալիս մեր կողմ նետված խայծը ու մի ամբողջ օր մեզ զբաղեցնում ենք իրենց կողմից պարտադրված խաղով ու հլու հնազանդ ենթարկվում ենք այդ խաղի կանոններին:
Հետևությունն այստեղ մեկն է. Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին բացարձակապես չունի տեղեկատվական-հոգեբանական պատերազմում գոնե պաշտպանական դիրք ունենալու հայեցակարգ: Չկա որևէ հակագործողություն և դրանից օգտվում է հակառակ կողմը և պարբերաբար կազմակերպում է հոգեբանական սադրիչ ու քայքայիչ գործողություններ: Սակայն այս պատմ,ության մեջ ամենացնցողն ու ողբերգականն այն է, որ օրը ցերեկով հենց Հայաստանի Հանրապետությունում, հենց ՀՀ քաղաքացիները բացահայտ կերպով նպաստում են այդ քայքայիչ գործողություններին ու դրանց արդյունավետության բարձրացմանը` առատորեն հակառակորդ կողմին մատակարարելով տեղեկատվական-հոգեբանական պատերազմի համար նոր գործողություններ մշակելու գործիքներ ու հնարավորություններ:
Լավագույնս դա արվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի որոշ ինստիտուտների գիտաշխատողների կողմից: Ու ստացվում է աբսուրդային ու գրոտեսկային մի պատկեր. Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները մասնակցում են 2020 թ. ընդունված ՀՀ ռազմավարական անվտանգության նոր հայեցակարգի մշակմանը, իսկ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ֆանտաստիկ “հաջող ու արդյունավետ կերպով” աշխատում են այդ ռազմավարության մեջ արձանագրված հիմնադրույթների դեմ ու ադրբեջանական հակահայ քարոզչության օգտին:
Ինչպես ընդունված է մեզանում, նույնիսկ Ակադեմիայի ներսում չկա ոչ մի քննարկում կամ քննադատություն աննախադեպ ու խայտառակ այս դեպքերի կապակցությամբ»,- գրել նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.