Последние новости

ԲՀԿ-Ն ՈՒ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈ՞Վ

Նախ Իվետա Տոնոյանը հերքեց ԶԼՄ-ների ակնարկները ընդդիմության նկատմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքի մասին, հասկացնելով, որ առաջնորդն ինքը կարտահայտվի ընթացիկ հարցերի վերաբերյալ, երբ հարկ համարի: Ավելի ուշ Ծառուկյանը ծավալուն հարցազրույցով հանդես եկավ հայտնի թերթերից մեկում. ելույթի առաջացրած արձագանքը նվազագույն էր, իսկ Մոսկվայում Ծառուկյանի հանդիպումների մասին հաղորդագրությանը քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցներն ընդհանրապես չարձագանքեցին։ Այլ կերպ ասած, գործող քաղաքական գործչի հեղինակությունը վերականգնելու ԲՀԿ առաջնորդի ջանքերը ծիծաղելիության աստիճան անհեթեթ են։

2018-ի «հեղափոխության» արշալույսին Ծառուկյանն առաջիններից էր, որ եկավ Հանրապետության հրապարակ՝ ցույց տալու, թե ժողովրդի հետ է։ Այնուհետ ԲՀԿ-ն իր ներկայացուցչին պատվիրակեց Փաշինյանի առաջին կառավարություն, հետո ոմն մեկն ասաց, թե ժամանակն է, որ Ծառուկյանը դառնա ընդդիմություն, ինչից հետո նա պահանջեց Փաշինյանի հրաժարականը և ի պատասխան ստացավ խուզարկություն առյուծներով իր առանձնատանը, գլխավոր դատախազի միջնորդություն խորհրդարանին և 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու մեղադրանք:

Հետո Ծառուկյանը գործարքի գնաց Փաշինյանի հետ և իր մարդկանց տարավ փողոցներից, որտեղ նրանք նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժման հոծազանգվածի դեր էին կատարում։ 2021 թվականի ընտրություններում պարտվելուց հետո ԲՀԿ-ն աստիճանաբար դադարեց գոյություն ունենալ որպես քաղաքական ուժ։ Նրա ղեկավար կազմից այնպիսի առանցքային գործիչների ելքը, ինչպիսիք են Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը, վերածեցին ԲՀԿ-ին անցյալի մասին ինչ-որ անկերպարան հուշի։ «Կենտրոն» հեռուստաալիքի ներկապնակին ընդդիմադիր երանգ հաղորդելու Արման Աբովյանի, Շաքե Իսայանի և Միքայել Մելքումյանի փորձերը նույնքան անհեթեթ են դիտվում, որքան գործող քաղաքական գործչի դերում ներկայանալու Ծառուկյանի ճիգերը։ 2022 թվականից ի վեր ԲՀԿ առաջնորդի բոլոր ջանքերը, բացի անձնական կապիտալի մասին հոգալուց, հանգել են Հատիս լեռան գագաթին գտնվող հնագույն պատմահնագիտական շերտի ոչնչացմանը (ամենահին զբոսաշրջային երթուղիներից մեկը դեպի հնագույն ամրոցի վայր)։ Եվ այդ ամենը՝ հանուն այդ գագաթի վրա 44 մետրանոց պատվանդանի կառուցման, իսկ դրա վրա Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի տեղադրման գաղափարի իրականացման, ինչը, ի դեպ, հակասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթներին:

Եթե Ծառուկյանը որոշի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա միայն այն հաշվարկով, որ իրեն թույլ կտան «աշխատել» բնակչության հետ՝ ընտրողներին իրական ընդդիմությունից շեղելու նպատակով։ Չի բացառվում, որ հանուն այդ նպատակի Ծառուկյանին թույլ տան այն, ինչում մեղադրում էին 2017-ի ընտրությունների հետ կապված։ Փաշինյանի համար կարևոր է, որ բողոքի քվեարկությունը (ընդդեմ ՔՊ-ի) չփոխարկվի իրական ընդդիմության օգտին քվեարկության, կարևոր է ապահովել բողոքի ռեսուրսի փոշիացումը։ ԲՀԿ-ն միանգամայն պիտանի կլինի, որպեսզի իրականացվի ընդդիմության համար նախատեսված ձայների մի մասի չեզոքացման ծրագիրը։ Այդպես է համարում Փաշինյանը։

Նրանք, ովքեր ուշադիր են հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Մելքումյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի վերջին զրույցին, հավանաբար նկատել են, որ զրուցակիցներն ասես իմիջիայլոց, բայց միանգամայն նպատակաուղղված քննադատում էին խորհրդարանական ընդդիմությանը։ Բացի այդ, փորձում էին արդարացնել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախաշեմին մանդատներից հրաժարվելու վերաբերյալ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների գործարքը Փաշինյանի հետ։

Առանձնահատուկ ընդգծեմ, որ արտահերթ ընտրությունների հանգեցրեց ոչ թե այդ խմբակցությունների մանդատներից հրաժարվելը, այլ Փաշինյանի միանձնյա որոշումը։ Հենց ռեժիմի պարագլուխն էր ձգտում արտահերթ ընտրությունների անցկացման և համոզում Ծառուկյանին ու Մարուքյանին հրաժարվել մանդատներից։ Այդ ժամանակ էլ, կրկնեմ, Ծառուկյանը հետ կանչեց իր մարդկանց փողոցներից, ինչը հանգեցրեց Մանուկյանի գլխավորած «Հայրենիքի փրկության շարժման»  դադարեցմանը։ Ավելի ուշ Ծառուկյանը հայտարարեց, թե համաձայնել է արտահերթ ընտրությունների անցկացմանը այն պատճառով, որ շարժման փողոցային ակցիաները մարել էին։ Իրականում այդ մարումն ապահովեց ինքը՝ Ծառուկյանը, Փաշինյանի հետ գործարքի արդյունքում։ Ընտրողները համարժեք արձագանքեցին այդ գործարքին՝ ընտրություններում չքվեարկելով ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» օգտին։

Հատուկ հանձնարարություններով Փաշինյանի դեսպանի պաշտոնից հեռանալուց հետո Մարուքյանն ընդդիմության ճամբար «ուղարկված տղեկի» համբավ է վայելում։ Այդ համբավը նա արդարացնում է նրանով, որ զանգվածների մեջ ակտիվորեն ներդնում է պատգամավորական մանդատներից ընդդիմության հրաժարման գաղափարը։ Այդ պատվերն իջեցվել է անձամբ Փաշինյանի կողմից, իսկ այն փաստը, որ Մելքումյանը հաճույքով ձայնակցում էր Մարուքյանին, հիմնավոր կասկածներ է ծնում, որ ռեժիմի վերնաշերտը մոբիլիզացրել է նաև ԲՀԿ ղեկավարությանը՝ իր նպատակների, ավելի ճիշտ՝ գլխավոր նպատակի իրականացման համար։ Այդ նպատակը հանգում է նրան, որ ՔՊ-ն հաջորդ խորհրդարան վերադառնա որպես սահմանադրական մեծամասնություն և նշանակի Փաշինյանին վարչապետի պաշտոնում։

Գլխավոր դատախազությունը որոշում է ընդունել Մելքումյանից բռնագանձել 15 միավոր անշարժ գույք և 315 մլն դրամ, սակայն որոշում ընդունելը դեռ չի նշանակում բռնագանձել, միշտ էլ կարելի է պայմանավորվել իշխանությունների հետ, ինչպես որ պայմանավորվեց, օրինակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից տարածքում գտնվող իր առանձնատան վերաբերյալ

Կալանքից ազատվելուց հետո Գագիկ Նիկոլաևիչը ոչ մի անգամ չկրկնեց Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ վերահաստատելով այն հայտնի թեզը, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ծառուկյանի կապիտալները պաշտպանելու նպատակով և ոչ մի անգամ այդ նպատակից չի շեղվել:

Հաջորդ ընտրություններն էլ բացառություն չեն լինի, սակայն դժվար թե ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին» վիճակված լինի երրորդ ուժի դեր խաղալ իշխանության և ընդդիմության միջև։ Առաջիկա խորհրդարանական քարոզարշավը լինելու է ռեժիմի և նրա հակառակորդների առճակատում, երրորդ ուժի (ուժերի) համար նախընտրական դաշտում դժվար թե տեղ գտնվի: Եթե հաշվի չառնենք Ծառուկյանի կապիտալն ու Փաշինյանի շահագրգռվածությունը, իհարկե

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ДОПУСТИЛ К ПРЕДВЫБОРНОЙ АГИТАЦИИ ТОЛЬКО АННУ
    2025-05-24 10:50

    4 мая в доме культуры общины Берд (Тавушский марз) лекция Пашиняна и Анны Акопян в формате программы "Образование модно!" состоялась при полупустом зале. Администрация общины предприняла меры, дабы заполнить зал преподавателями и учащимися школ, сотрудниками общинной администрации, медработниками, однако зал на 500 мест оставался полупустым. После лекции ни один из присутствующих не задал Акопян ни одного вопроса, а Пашиняну передали конверт с перечнем накопившихся в общине проблем, требующих внимания правительства.

  • КОГДА ПАШИНЯН НАЧНЕТ СДАВАТЬ САМЫХ БЛИЗКИХ?
    2025-05-23 09:26

    Отставка руководителя административной единицы Нор-Норк Тиграна Тер-Маргаряна после группового избиения блогера Артура Чахояна, отставка руководителя общины Вагаршапат Дианы Гаспарян в связи с подозрением в причастности ее мужа к убийству, задержания в административной единице Шенгавит (11 бывших и нынешних сотрудников), арест судьи Артуша Габриеляна, последние задержания 2 сотрудников мэрии Еревана по подозрению в получении взятки...

  • ЗАКАЗНОЕ "РАЗОБЛАЧЕНИЕ"
    2025-05-21 10:18

    2 месяца назад в одном из интервью экс-секретарь Совбеза Республики Арцах генерал Самвел Бабаян сообщил, что после теракта в парламенте 27 октября 1999 г. ему позвонил Жирайр Сефилян, который озвучил нелестные высказывания в адрес одного из 8 убитых.

  • ПЕРЕГОВОРЫ КРУТЯТСЯ ВОКРУГ ТЯЖЕЛОВЕСОВ…
    2025-05-20 09:22

    Депутат от фракции ГД Лилит Степанян не исключила, что на парламентские выборы 2026 г. АНК во главе с первым президентом Левоном Тер-Петросяном пойдет в блоке с РПА под председательством третьего президента Сержа Саргсяна. СМИ в эти дни пишут о переговорах АНК с бывшим омбудсменом Арманом Татояном, который, как известно, поддерживает тесные связи с РПА. В последние месяцы мы не раз цитировали публичные выступления зампредседателя АНК Левона Зурабяна, указывая на сходство его позиции по вопросам урегулирования с позицией реальной оппозиции. Нынешнюю активизацию АНК многие увязали с предстоящими парламентскими выборами, точнее, с формированием предвыборных блоков.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ