«ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. Մասլով
Ավանդաբար և պատմականորեն Չինաստանը թյուրքական աշխարհը տեսնում էր որպես սպառնալիք իր համար: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մասլովը։
Նա հավելել է, որ առճակատումը թուրքերի, իսկ հետո՝ Թուրքիայի հետ պատմական միտում է։
«Թուրքիան հոգեբանորեն ավելի շատ գաղափարական մրցակից է Չինաստանի համար, թեև շատ լուրջ համագործակցություն կա, քանի որ Թուրքիան արևմտյան աշխարհում չգտնվող երկիր է, որը հանդես է գալիս Չինաստանի համար ռացիոնալ նախաձեռնություններով։
Ընդ որում, Չինաստանը չափազանց անհանգստացած է Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության կապակցությամբ։
Չինաստանը չափազանց զգուշանում է թուրքական կապիտալի ազդեցությունից այս տարածաշրջանում, քանի որ հենց ինքը կցանկանար լինել այստեղ հիմնական ներդրողը։
Միաժամանակ, Չինաստանը քողարկում է այս ամենից ունեցած մտահոգություններն ու բացահայտ ցույց չի տալիս դրանք։ Այսօր Չինաստանը չի կարող դիմակայել Թուրքիային, մինչդեռ Մերձավոր Արևելքում Չինաստանի երբեմնի ամենամոտ աջակիցները (Իսրայելն ու Պաղեստինը) փոխադարձ ոչնչացման պատերազմ են վարում»,- նշել է փորձագետը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.