«Շողակաթն» անդրադարձել է այդ ալիքը փակելու՝ ԱԺ-ում հնչած առաջարկին
Հոկտեմբերի 29-ին Աժ-ում անընդունելի որակավորումներ են հնչել «Շողակաթ» հեռուստաընկերության մասնագիտական որակի վերաբերյալ, մասնավորապես, որ այն չի համապատասխանում մշակութային ալիքի իր կոչմանը, նշված է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը մասնավորապես հայտարարել էր, որ «Շողակաթ» հեռուստաալիքը պետք է փակել ու գումարներն ուղղել Հանրային ռադիոյի արդիականացմանը , քանի որ այն բավական միատարր հեռուստաընկերություն է ու ներկայացնում է միայն Հայ առաքելական եկեղեցուն։
«Նշվեց, որ հեռուստաընկերությունը տասնյակ նյութերով լուսաբանում է «Սրբազան շարժման» հանրահավաքները, որ եթերում տեղ են գտնում կառավարող քաղաքական ուժի հասցեին հնչող պիտակավորումներ: Անընդունելի որակավորումներ հնչեցին հեռուստաընկերության մասնագիտական որակի վերաբերյալ: Իր հոգևոր, կրթական, մշակութային, մանկական հաղորդումներով «Շողակաթը» ձեռք է բերել հանրօգուտ նշանակության բարձրորակ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերության համբավ։ Հետևաբար՝ ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ»,-նշված է հայտարարության մեջ։
Հավելում են՝ հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» տեղեկատվական ծրագրով հեռարձակվել է չորս ռեպորտաժ, որոնք իրազեկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի, Սփյուռքի հայ համայնքների արտահայտած մտահոգության, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության և Բագրատ արքեպիսկոպոսի եկեղեցական ծառայությունը կասեցնելու մասին:
Հեռուստածրագրի կառուցվածքում հոգևոր-մշակութային լրատվությունը կազմում է տարեկան 4.3 տոկոս, մշակութային հաղորդումները՝ 29.3 տոկոս, հոգևոր հաղորդումները՝ 13.6 տոկոս, երաժշտական ծրագրերը՝ 14.8 տոկոս, մանկական հաղորդումները՝ 11.1 տոկոս, ուսումնական և այլ հաղորդումները՝ 11.3 տոկոս, գիտահանրամատչելի, ուսումնական, վավերագրական և գեղարվեստական կինոնկարները՝ 15.6 տոկոս:
Հայտարարությունոմ շեշտվում է՝ Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ, ինչն էլ արվում է 2011թ-ից՝ հանրային հեռարձակողի վերաբերյալ ՀՀ օրենսդրական պահանջներին և նորմերին համապատասխան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.