ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ ՉԷՐ, ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՑԵԼ Է․ Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
2019-20 թթ-ից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ քննարկումները նվազել են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։
«Այն մարդիկ, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ, բազմաթիվ անգամներ շեշտել են, որ ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ, քանի որ առնվազն վերջին 15 տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերությունն էր:
Ավելին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված դրույթ է, որի վրա կառուցվում է մեր պետականությունը: Դա իր արտացոլումն ու տրամաբանական շարունակությունն է գտել նաև ազգային անվտանգության հայեցակարգերում, ընդ որում՝ նաև վերջին հայեցակարգում․ 2020 թվականին ընդունված ազգային անվտանգության հայեցակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերություն էր: Բայց, ըստ իս՝ 2019-20 թթ-ից այն այլևս առաջնահերթություն չէ: Մենք միշտ բոլոր կազմակերպություններում այդ հարցը առաջնային բարձրացրել ենք, կարևորել ենք, բայց վերջին տարիներին և՛ պետական առաջին դեմքերի հռետորաբանության մեջ, և՛ տարվա աշխատանքի առումով, և՛ խորհրդարանական դիվանագիտության տարբեր հարթակներում այս հարցի շուրջ քննարկումները նվազել են»,- նշել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Միրզոյանի հայտարարությունը հակասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին:
«ԱԳ նախարարի հայտարարությունը հակասում է և՛ Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված դրույթին, և՛ գործող ազգային անվտանգության հայեցակարգին, և ավելին ասեմ՝ այն հակասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին: Ծրագրում կա հատուկ դրույթ, որ այս թեման մնալու է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ, և այս առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է այդ հարցը լուծվելու: Եթե ինչ-որ բան է փոխվել, պետք է փոփոխություններ կատարվեն նաև հիմնարար փաստաթղթերում: Այս առումով դեռ սպասենք, տեսնենք՝ ինչ բացատրություններ կտրվեն, բայց դեռևս լռություն է։ Կարծում եմ՝ Միրզոյանն ասել է այն, ինչ ցանկացել է ասել, ոչ թե եղել է լեզվի սայթաքում կամ սխալ ձևակերպված մտքեր»,- եզրափակել է Մանուկյանը:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.