«Հրապարակ». ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ԴՐՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ, մեր տեղեկություններով, արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։ Խոսքը քվեարկությունից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա hիման վրա ընտրական գործընթացը չեղարկելու` նոր քվեարկություն նշանակելու մասին է, որի իրավունքը, ըստ նախագծի, ստանում է գործող վարչապետը։
«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է թեկնածուներ առաջադրելու ժամկետի սկսվելուց հետո մինչեւ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու․․․ պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»,- ասված է նախագծում:
Սա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստվում է ցմահ իշխել եւ սրանով ապահովագրում է իր իշխանությունը, որպեսզի եթե քվեարկության արդյունքում չվերընտրվի, ինչ-ինչ պատրվակներով արտակարգ դրություն հայտարարի ու նոր քվեարկություն անցկացնի։ Նշենք, որ ԱԺ-ում այսօր լսումներ կանցկացվեն ԸՕ փոփոխությունների թեմայով»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:38
Армению на встрече высоких представителей, курирующих вопросы безопасности, в Москве будет представлять посол. Об этом сообщает РИА Новости со ссылкой на посольство.
-
2025-05-24 11:35
Новую дорогу в самое южное село Армении – Нрнадзор – планируется построить до конца года. Об этом сообщил журналистам в ходе ознакомительного визита на объект министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян. Строительство дороги Шванидзор-Нрнадзор планируют провести в два этапа.
-
2025-05-24 11:31
В течение прошедшей ночи и утра 24 мая дежурными средствами ПВО уничтожены 94 украинских беспилотных летательных аппарата. Об этом сообщает Минобороны России.
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.