ՔՊ-Ն ՏԱՊԱԼԵՑ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի (COP-29) Ադրբեջանում անկացնելու հանգամանքը՝ “ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ” խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել “ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” Ազգային Ժողովի հայտարարություն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԿՈՉ ԷՐ ԱՐՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվի բանտերում:
ՔՊ-ն, շարունակ բարբաջելով կառուցողական գործունեության իր պատրաստակամության մասին, փոխանակ օգտվի ընդդիմության այս նախաձենությունից և ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանում կոնսենսուս ունեցող հարցերի մասին՝ ուղղակի տապալեց նախաձեռնությունը:
ՔՊ-ն տապալեց, որովհետև իրենց հակահայ քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համապարփակ պաշտպանություն:
ՔՊ-ն տապալեց, որովհետև առ այսօր, ուրիշ երկրների ջանքերով վերադարձված հայ գերիների հարցը սովոր է դարձնել սեփական գովազդի թեմա: Իրենց համար մարդկային կյանքերը արժեք չեն՝ եթե այն չի ծառայում կապիտուլյանտական իշխանության փիառին:
ՔՊ-ն տապալեց, որովհետև գիտեն, որ Ադրբեջանի համար իրենց գործոնը ոչ մի արժեք չունի և հույսները կրկին դրել են որևէ այլ երկրի հեղինակության և ջաների հաշվին, մի քանի գերի վերադարձնելու հավանականության և/կամ Բաքվի բարի կամքի վրա:
Նախկին նախագահները, միջազգային ոչ մի առիթ ու հնարավորություն բաց չէին թողնի, որպեսզի առավելագույն արդյունքներն ապահովեին հայ ժողովրդի շահերի համար: ՀՀ ԱԺ համատեղ հայտարարությունը բացառիկ առիթ էր մի փոքր մեղմելու ընդդիմության ու իշխանության մեջ բնականորեն ու գաղափարապես գոյացած ահռելի անջրպետը: Առիթ էր աշխարհին ցույց տալու համար, որ սեփական հայրենակիցների կամ քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանության հարցում միակամ են: Այնպես, ինչպես կաներ ցանկացած նորմալ պետություն:
Չորս տարի, նույնիսկ չեն կարողանում Ալիևի կողմից ստորագրված և գերիների անհապաղ վերադարձի ապահովման հանձնառությունը կյանքի կոչել՝ փոխարենը Ադրբեջանին տալով և ուրանալով ամեն բան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).