Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին, հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների լուծումը։ Այս համատեքստում կոչ ենք անում Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա հեղինակավոր համաժողովի՝ COP29-ի հյուրընկալող երկրին, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին։ Միաժամանակ, ընդգծում ենք ուժի կիրառման անթույլատրելիությունը և ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից զերծ մնալու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու համար».-ասվում է հայտարարության մեջ:
Պատգամավորներ՝
Partido Nacional-Պեդրո Խիսդոնյան, Ռոդրիգո Գոնյի, Լաուրա Բուրգոա, Ռոդրիգո Բլաս, Կարմեն Տորտ, Մարիա Ֆախարդո, Միլտոն Կորբո, Սեբաստիան Անդուխար, Ֆելիպե Ալգորտա, Ալեքսանդրա Ինսաուռալդե, Գոնսալո Օնետտո, Ալֆոնսո Լեռետե, Գաբրիել Խիանոլի, Ռուբեն Բասիգալուպե, Ալվարո Դաստուգուե, Նանսի Նունյես, Էդուարդո Գուադալուպե, Գոնսալո Մուխիկա, Խոսե Կինտին
Partido Colorado-պատգամավորներ-Մարիա Էուխենիա Ռոսեժո, Կոնրադո Ռոդրիգես, Ֆելիպե Սչիպանի, Նիբիա Ռեիչ, Օպե Պասկետ, Մարնե Օսորիո, Խերման Կարդոսո, Խորխե Ալվեար, Խուան Մոռենո, Մարտին Մելացի, Վալտեր Սերվինի
Frente Amplio-Կառլոս Ռեուտոր, Միկաելա Մելգար, Գաբրիել Օտեռո, Վերոնիկա Մատո, Կառլոս Վարելա, Կլաուդիա Ուգո, Լուիս Գաժո, Նինո Մեդինա, Սիլվիա Իբառգուռեն, Դանիել Խերարդ, Կրիստինա Լուստեմբերգ, Գոնսալո Սիվիլա, Ուբալդո Աիտա, Գուստավո Օլմոս, Խուան Ֆեդերիկո Ռուիս
Սենատորներ՝
Partido Nacional-Գրասիելա Բիանչի, Սերխիո Բոտանա, Լուիս Ալբերտո Էբեռ, Կառլոս Կամի»,-ասվում է հայտարարությունում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.