Ֆրանսիայի բնապահպանության նախարարը հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացվելիք COP29-ին
Ֆրանսիայի բնապահպանության նախարարը չորեքշաբթի դուրս է եկել Ադրբեջանում անցկացվելիք COP29 կլիմայի շուրջ բանակցություններից, երբ այդ երկրի ավտորիտար առաջնորդը երկու երկրների միջև վերջին դիվանագիտական վեճի ժամանակ Ֆրանսիային մեղադրել է Նոր Կալեդոնիայում գաղութատիրական «հանցագործությունների» մեջ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հյուրընկալում էր ՄԱԿ-ի COP29 կլիմայի շուրջ բանակցությունները Բաքվում, արժանացել է խաղաղօվկիանոսյան որոշ կղզի երկրների պատվիրակների բուռն ծափահարություններին, երբ ագրեսիվ ռազմատենչ, հակասական և քաղաքականացված ելույթից հետո քննադատել է Փարիզին Ֆրանսիայի կողմից կառավարվող Խաղաղօվկիանոսյան արշիպելագը ցնցած մայիսյան բողոքի ցույցերը։
«Ֆրանսիայի հանցագործություններն իր, այսպես կոչված, անդրծովյան տարածքներում թերի կլինեն առանց մարդու իրավունքների վերջին խախտումների մասին հիշատակման»,-հայտարարել է Ալիևը։ «Նախագահ (Էմանուել) Մակրոնի վարչակարգը Նոր Կալեդոնիայում կանակների ժողովրդի օրինական բողոքի ցույցերի ժամանակ սպանել է 13 մարդու և վիրավորել 169-ին»,- հավելել է նա։
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշերը արագ հակադարձել է՝ Փարիզում պատգամավորներին հայտարարելով, որ չեղյալ է հայտարարում իր մասնակցությունը բանակցություններին՝ ի նշան Ալիևի «ողբալի» ելույթի դեմ բողոքի:
Ֆրանսիացի նախարան Ալիևի հարձակումն անվանել է «անընդունելի... և է СОР-ի նախագահի արժանապատվությունից ցածր»:
Նա հավելել է, որ դա նաև «վարքագծի կանոնների կոպտագույն խախտում» է ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ բանակցություններում:
Նախարարը միաժամանակ քննադատել է Ալիևին «հանածո վառելիքի վերաբերյալ նույնքան անընդունելի մեկնաբանությունների համար», երբ նա իր երկրի նավթի և գազի հսկայական պաշարներն «Աստծո պարգև» է անվանել:
Չնայած մասնակցությունից հրաժարմանը, Պանիեր-Ռունաշերը հայտարարել է, որ Բաքվում ֆրանսիական բանակցային թիմը չի զիջելու իր ջանքերը՝ համաձայնության հասնելու «մոլորակը և նրա ժողովրդին կլիմայական փոփոխություններից պաշտպանելու համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 14:03
Около 86% граждан Армении считают, что должны ознакомиться с проектом мирного договора с Азербайджаном до его подписания. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого армянским представительством Gallup International Association и представленного на пресс-конференции 6 мая.
-
2025-05-06 14:01
«Эта власть не была бы самой собой, если бы не попыталась провернуть что-нибудь грязное в Гюмри. Они пытаются украсть мандат блока, возглавляемого Мартуном Григоряном», – заявил член партии «Родина», адвокат Арсен Бабаян.
-
2025-05-06 13:57
Лидер блока ХДС/ХСС Фридрих Мерц не набрал необходимого количества голосов для избрания канцлером Германии.
-
2025-05-06 13:55
Большинство граждан Армении считает правильным, чтобы премьер страны участвовал в мероприятиях, посвященных Дню Победы в Москве. Об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation, которые были представлены на пресс-конференции 6 мая.