Կիրակին բարի չէ որոշ պաշտոնյաների համար․ ըստ ԶԼՄ-ների՝ աղմկահարույց պաշտոնանկություններ են
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային իսկական ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր վարչապետի մոտ են կանչվել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել նրանց հետ, ինչից հետո Սանոսյանն ու Բադասյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
24news-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Հիշեցնենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։
«Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։ Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է։ Ինձնից ինչ ուզել եք, ես տվել եմ, էլ բան չունեմ տալու։ Չեմ միջամտել որևէ մեկի գործին։ Սա նշանակում է, որ ՀՀ–ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՛չ, թույլը ոստիկանությունն է. ես թույլ չեմ տա որևէ մեկին` ինձ թույլ անվանի։ Ո՞նց կարող է լինի, որ պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա։ Ես որևէ մեկին նման հիմք եմ տվել, որ նման բան ասի՞»,– զայրացած հայտարարել էր վարչապետը։
Եզրափակելով իր խոսքը` Փաշինյանն ասել էր, որ այլևս խորհրդակցություններ չի անելու, այլ միայն որոշումներ է կայացնելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.