Ի՞ՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ ԹՐԱՄՓԻ ՕՐՈՔ
Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք այն է, որ մի կողմից ԱՄՆ-ն ցանկացած տեսակի գերագրեսիվ գործողություններ իրականացնի Իրանի դեմ և մյուս կողմից չկարողանա կանգնեցնել Ուկրաինական պատերազմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հարավային Կովկասի համար, ըստ էության, կարող են նոր սպառնալիքներ առաջանալ։
«Այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում»,- գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, որը հավաքել էր ընտրիչների 277 քվեները, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270–ը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իբր կոնկրետ, բայց անհաջող մահափորձեր է արել իր դեմ և կարող է կրկնել դրանք։ Միևնույն ժամանակ նորընտիր նախագահն ընդգծել էր, որ սպառնալիքներն իրեն չեն վախեցնում, իսկ ԱՄՆ զինվորականները ուշադիր հետևում են իրավիճակին և պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Սակայն որևէ մանրամասներ կամ ապացույցներ Թրամփը չէր ներկայացրել։
Թեհրանի իշխանություններն իրենց հերթին կտրականապես հերքել են Թրամփին վերացնելու ենթադրյալ ծրագրերի մասին հայտարարությունները։
Ինչ վերաբերում է Թրամփի վերընտրվելուց հետո հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավոր տրամաբանությանը, դեռևս հայտնի չէ, թե նախագահի պաշտոնում Թրամփն ինչ կանի։
Համենայնդեպս, նախընտրական շրջանում Թրամփը Հայաստանին ու հայերին առնչվող հայտարարություններ արեց. օրինակ ասաց, որ «փոխնախագահ Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին Արցախից», չհիշելով, որ 44-օրյա պատերազմն էլ իր նախագահության օրոք էր։ Նույնիսկ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին՝ վերահաստատելու իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.