Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՍԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԽԱՂՆ Է, ՈՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ ԱՆԿՈՒՄ ԱՊՐՈՂ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Կիրակի երեկոյան ՀՀ իրավապահ համակարգում աննախադեպ «աստղաթափություն» տեղի ունեցավ, միանգամից հրաժարական տվեցին գործող ՆԳՆ նախարարը, Քննչական երկու ծառայությունների պետերը, ՊԵԿ նախագահը և ԲԴԽ նախագահը, դրանց միացավ նաև ոչ ուժային նախարարներից մեկը (անունները հատուկ չեմ նշում, որովհետև դա էական չի)։ Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ սա ակնհայտ կոլեկտիվ հրաժարական է, իմաստ չունի խնդիրը փնտրել անձերի մեջ՝ սա գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը, և պարզաջրել իր հակազգային և հակապետական վարչակարգը ապագա ընտրություններից առաջ։
Նույն խաղի մեջ է մտնում նաև սափրվելը, հեծանվով գերպաշտպանված երթերը, և քաղաքական թաթերախաղի բազմաթիվ այլ բաղադրիչներ, որոնք բոլորը կոչված են Փաշինյանին նոր, պետականամետ և ժամանակակից կերպար ստեղծել՝ մաշված, փնթի և վարկաբեկվածի փոխարեն։
Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի քանի կետ արձանագրել՝
ա) հրաժարական տված բոլոր պաշտոնյանները Փաշինյանի վարչախմբի կարկառուն գործիչներ են, և նրա հետ միասին կիսում են նրա կառավարման քաղաքական և իրավական ողջ պատասխանատվությունը, և դրանից խույս չեն տալու,
բ) Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը, իր անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու՝ հասարակությունը միամիտ չի, և գիտակցում է, որ առանձին պաշտոնյաների մեջ չի խնդիրը, այլ այն հակապետական համակարգի, որը անցած տարիների ընթացքում ձևավորել է իշխող վարչախումբը,
գ) ումով էլ որ Փաշինյանը փոխարինի գնացողներին, նորերը ոչ մի իրական փոփոխություն չեն բերելու, քանզի այս պայմաններում ոչ մի իրեն հարգող գործիչ չի վերցնելու իր վրա Փաշինյանի ձախողված քաղաքական կուրսի պատասխանատվությունը։
Ինչ մնում է մեզ, պետք է արձանագրենք, որ հանրային ճնշումը գործող վարչակարգի վրա արդեն ինչ որ պտուղներ է սկսում տալ, բայց բնականաբար չբավարարվենք սրանով, և շարունակենք ավելացնել այդ ճնշումը՝ թուրք-ադրբեջանական կամակատարներից վերջնականապես ազատվելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:38
Армению на встрече высоких представителей, курирующих вопросы безопасности, в Москве будет представлять посол. Об этом сообщает РИА Новости со ссылкой на посольство.
-
2025-05-24 11:31
В течение прошедшей ночи и утра 24 мая дежурными средствами ПВО уничтожены 94 украинских беспилотных летательных аппарата. Об этом сообщает Минобороны России.
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.