Սառեցման տարբերակն անընդունելի է. Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի ծրագիրը
Ռուսաստանն ընդունելի չի համարում ռազմաճակատի գծում ռազմական գործողությունները սառեցնելու տարբերակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի մասին լուրերը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Էրդողանը մտադիր է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ծրագիր ներկայացնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովում։ Ըստ այդ հրապարակումների՝ փաստաթուղթը ներառում է շփման գծում մարտական գործողությունների սառեցում, ապառազմականացված գոտու ստեղծում Դոնբասի Արևելքում և միջազգային զորքերի տեղակայում:
«Մարտական բախման գծում սառեցման տարբերակն անընդունելի է ռուսական կողմի համար։ Հունիսին նախագահ Պուտինի հնչեցրած պայմանները շարունակում են արդիական մնալ, դրանք հստակ սահմանում են, թե ինչ է պետք ռազմական գործողությունների դադարեցման համար»,- ընդգծել է Պեսկովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են այդ ծրագիրը վերջին շփումների ընթացքում, Կրեմլի ներկայացուցիչը բացասական է պատասխանել:
«Ո՛չ, դա չի քննարկվել։ Մենք ուշադրություն ենք դարձրել հրապարակումներին, սակայն այդ ծրագրի էության և դրա մանրամասների մասին տեղեկություն չունենք»,- ասել է Պեսկովը։
ԶԼՄ–ների տեղեկություններով՝ Էրդողանի նախաձեռնությունը նաև նախատեսում է, որ Ուկրաինան առնվազն 10 տարով կհետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Փոխարենը առաջարկվում է շարունակել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 11:09
Армения заинтересована в расширении поставок сельскохозяйственной продукции на российский рынок. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в ходе Петербургского международного экономического форума.
-
2025-06-20 11:06
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян содержится в условиях строгой изоляции, пишет газета "Жоговурд".
-
2025-06-20 11:02
Вице-премьер РФ Алексей Оверчук в интервью «Ведомостям» заявил, что курс Армении на сближение с Евросоюзом уже наносит ущерб экономике республики.
-
2025-06-20 10:57
Израильская армия завершила серию ударов по центру Тегерана. Об этом говорится в Telegram-канале ведомства.