Последние новости

ԻՄԲԵՑԻԼՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ

Երկու նորություններ ալեկոծեցին հայ հասարակայնությանը անցած հանգստյան օրերի վերջին ժամերին։ Մի նորությունը Փաշինյանի պաշտոնյաների թիմում արդեն կայացած և դեռ կայանալիք պաշտոնանկությունների շքերթի մասին էր։ Մյուսը՝ այն մասին, որ հեռացող Բայդենի վարչակազմը թույլ է տվել Զելենսկուն ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին։ Ավելի ուշ տեղեկություններ ավելացան, որ Ֆրանսիան և Բրիտանիան նույնպես «կանաչ լույս» են տվել SCALP/Storm Shadow հրթիռներով ՌԴ տարածքին հավածնելուն։

Առաջին լուրը՝ Փաշինյանի թիմում պաշտոնանկությունների մասին, առայժմ մի կողմ թողնենք՝ որպես պակաս էական, մանավանդ որ պաշտոնանկությունների գործընթացը դեռ շարունակվում է։

Դիտարկենք երկրորդը, որը տարածել է հեղինակավոր New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, և դատելով հասարակական-քաղաքական միջավայրում (և ոչ միայն ամերիկյան) դրա հարուցած արձագանքից՝ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը:

Զարմանալի բան առանձնապես չկա։ Արդեն խոսել ենք այն մասին, որ Թրամփը ստիպված է լինելու հաղթահարել նրանց շատ լուրջ դիմադրությունը, ովքեր դժգոհ են ընտրություններում իր հաղթանակից և առավելևս դժգոհ են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու և ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագիր առաջարկելու միջոցով Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար բոլոր ջանքերը գործադրելու իր մտադրությունից:

Հասկանալի է, որ զրկվելով ռազմական գործողությունների առումով ԱՄՆ-ի աջակցությունից՝ Զելենսկին կնստի բանակցությունների սեղանի շուրջ, որքան էլ որ հոխորտա, թե Ուկրաինան «անկախ երկիր է, և ԱՄՆչի կարող ստիպել նրան նստել ու լսել բանակցությունների սեղանի շուրջ»։ Իլոն Մասքն արդեն մեկնաբանել է Զելենսկու այդ խոսքերը՝ նշելով, որ վերջինս «ապշեցուցիչ հումորի զգացում» ունի։ Մասքն, անշուշտ, իրավացի է:

Խոսել ենք նաև այն մասին, որ առաջիկա կես տարում, կամ նույնիսկ ավելի շուտ, պարզ կդառնա, թե որ ուղղությամբ են ծավալվելու իրադարձությունները։ Կկարողանա արդյոք Թրամփը սկսել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու գործընթացը, թե՞ ագրեսիվ լիբերալները «կխժռեն» նրան, և պատերազմը կշարունակվի։

Այս առումով հատկանշական է ԱՄՆ նորընտիր նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի արձագանքը հիշյալ լուրին։ «Ռազմարդյունաբերական համալիրը, ըստ երևույթին, ցանկանում է համոզվել, որ իրենք կսկսեն Երրորդ համաշխարհային պատերազմը, նախքան հայրս հնարավորություն կունենա խաղաղություն հաստատել և կյանքեր փրկել: Պետք է սառեցնել այդ տրիլիոնավոր դոլարները։ Անիծվի կյանքը: Իմբեցիլնե՛ր»,- գրել է նորընտիր նախագահի որդին X-ում: Իսկ այ Ջորջ Սորոսի որդուն՝ Ալեքսին, Բայդենի վարչակազմի որոշումը նույնիսկ շատ էլ ուրախացրել է։ Դե, ոչ ոք չէր էլ կասկածում։

Մեծ հաշվով, աշխարհն այսօր բաժանվել է երկու կուսակցության. խաղաղության կուսակցություն, որը կարծում է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար և համոզել/ստիպել Զելենսկուն գնալ բանակցությունների՝ նկատի առնելով ակնհայտ իրողությունները, դադարեցնել իր երկրի և նրա քաղաքացիների կործանումը:

Երկրորդ կուսակցությունը պատերազմի կուսակցությունն է, որը պնդում է, որ Զելենսկին, չնայած մեծ կորուստներին, շարունակի պատերազմը հանուն սևեռուն գաղափարի՝ Ռուսաստանի ազդեցության ոլորտի սահմանափակման: Ավաղ, պետք է խոստովանել, որ Հայաստանի ղեկավարությունն էլ իր ջանքերն է ներդրել վերջինի համար, փաստացի գործել հօգուտ երկրորդ կուսակցության։ Համենայնդեպս՝ մինչ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում: Եվ նման դիրքորոշումը նույնպես զարմանալի չէ, եթե հաշվի առնենք ագրեսիվ սորոսականների համատարած բնակռումը հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում։

Բայց վերադառնանք հաղորդագրությանը, որ Բայդենը Կիևին թույլ է տվել ամերիկյան հրթիռներ կիրառել ռուսական տարածքը գնդակոծելու համար։ Այստեղ կա նաև շանտաժի որոշակի տարր՝ ուղղված ինչպես Թրամփին, այնպես էլ Մոսկվային։

Առաջինի դեպքում հաշվարկն այն է, որ Թրամփը գործարքի կգնա այդ թույլտվության հետկանչի դիմաց, որը մեծ պատերազմի շեմին է հասցնում աշխարհն իր երդմնակալության նախօրեին, և կխոստանա չափազանց կտրուկ չդադարեցնել ամերիկյան օգնությունն ու առանձնակի ճնշում չգործադրել հումորի նախանձելի զգացումով օժտված հպարտ Վոլոդիմիրի նկատմամբ։

Դե, իսկ Մոսկվային «շանտաժելն» այն է, որ ամերիկյան հրթիռներով իր տարածքի գնդակոծման սպառնալիքի տակ Մոսկվան որոշակիորեն կսահմանափակի հարձակողական գործողությունները, որոնք վերջին օրերին հաջող են զարգանում։

Որքանո՞վ Մոսկվան և Թրամփը տեղի կտան նման շանտաժին, ով ում կհաղթի աշխարհի համար վտանգավոր այս խաղում։ Կրկնենք վերոնշյալ կանխատեսումը. առաջիկա կես տարին հստակություն կմտցնի, գուցե նույնիսկ ավելի շուտ։ Ահավասիկ սափրված Նիկոլն էլ Վատիկան թռավ՝ հուսալով, թե Հռոմի Պապը կօգնի իրեն գլուխ հանել իրավիճակից ու մնալ իշխանության ղեկին։ Դե, տեսնենք:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

  • ТЕРАКТЫ ПЕРЕД ПЕРЕГОВОРАМИ
    2025-06-02 12:28

    Сегодня в Стамбуле проходит очередной раунд переговоров между Россией и Украиной. В преддверии переговоров Киев провел на территории России массированную атаку дронами-камикадзе, а спецслужбы Украины осуществили ряд диверсионных актов.

  • ПАШИНЯН ПЕРЕДАЛ «ПОСЛАНИЕ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
    2025-05-30 10:19

    Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ