ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում հաղթանակի հավակնորդներին հեռացրել են Հայաստանի հավաքականից։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում իրենք ակտիվորեն նախապատրաստվում էին առաջնությանը, սակայն օրեր առաջ իրենց տեղեկացրել են, որ ըմբիշներից ոմանք չեն կարողանա մասնակցել:
«Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել»,– գրել է Հարությունյանը։
Հարությունն ընդգծել է, որ իրենց թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին` խստորեն հետևել է դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
Հարությունյանը մյուս ինը ըմբիշների հետ բանակ է զորակոչվել 2024 թ. օգոստոսին: Նրանք 2 տարի ծառայելու են մարզական վաշտում։
Նշենք, որ նոյեմբերի 19–ին ՀՀ ՊՆ ֆիզպատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանի մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված առաջնությանը:
Նոյեմբերի 20–22–ը Երևանում կանցկացվի Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37–րդ առաջնությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.
-
2025-07-03 19:26
Парламент Армении на внеочередном заседании принял заявление с осуждением попыток насильственного захвата власти. Заявление составлено депутатами от фракции "Гражданский договор" (парламентское большинство).