ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 79-րդ նստաշրջանի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ասվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչպես նաև բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում: Իսկ դա նպաստում է համաշխարհային կազմակերպության նպատակների ու սկզբունքների իրագործմանը։
«ԳՎ–ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է շարունակել կանոնավոր խորհրդակցությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն համագործակցել հանուն ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման: Երկու կազմակերպությունները նաև կուսումնասիրեն խաղաղության պահպանմանն ուղղված համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.