Եվրամիությունը Բաքու է ուղարկել նավթագազային լոբբիի 113 ներկայացուցչի
Նավթագազային լոբբին Բաքու է ուղարկել ներկայացուցչական պատվիրակություն։ Kick Polluters Out կոալիցիայի հաշվետվության համաձայն, որը միավորում է 450 ՀԿ-ներ, ՄԱԿ կլիմայի կոնֆերանսին մասնակցելու համար եկել են 1 773 լոբբիստներ։ Եվրամիության պատվիրակությունը, էկոակտիվիստների տվյալներով, կազմում է 113 լոբբիստ, տեղեկացրել է Euronews-ը։
Հունաստանը զբաղեցնում է առաջին տեղը, եկել է լոբբիի 24 ներկայացուցիչ, նրան հաջորդում է Իտալիան՝ 22 մարդ։ «Եվ ես ցանկանում եմ նշել, որ թե՛ Հունաստանը, թե՛ Իտալիան երկրներ են, որոնք ադրբեջանական գազ են գնում բոլորից շատ։ Զարմանալի չէ, որ հանածո վառելիքի նրանց լոբբիստներն էլ ավելի շատ են»,- նշել է «Corportate Europe»-ից Մարչելա Վիան։
Երրորդ և չորրորդ տեղերում են Շվեդիան և Բելգիան։ Նրանց պատվիրակություններում 17 և 13 լոբբիստներն են համապատասխանաբար։ Եվրահանձնաժողովն այս անգամ օրինակ է ցույց տվել. նրա կողմից Բաքու չի եկել ոչ մի լոբբիստ՝ ի տարբերություն Դուբայի СОР28-ի։
«Այս տարի Եվրահանձնաժողովի պատվիրակությունում չկան լոբբիստներ հանածո վառելիքի ոլորտից, և դա տեղի է ունենում քաղաքացիական հասարակության աճող ճնշման պատճառով։ Մենք հանդիպել ենք ԵՄ կլիմայի գծով հանձնակատար Վոպկե Խուկստրայի հետ... և նրա վրա էլ ավելի մեծ ճնշում է գործադրվել, որպեսզի ԵՄ-ը չներգրավի նավթագազային լոբբիստներին»,- ավելացրել է Մարչելա Վիան։
Ակնհայտ է շահերի բախումը, նշել են ՀԿ-ները։ Ուրբաթ օրվանից Բաքվում են նավթագազային արդյունաբերության բոլոր հսկաների ղեկավարներն առանց բացառության՝ TotalEnergies-ի, ВР-ի, ExxonMobil-ի, Shell-ի, Chevron-ի, Eni-ի, ռուսական Gazprom-ի։
Եվ անգամ Saudi Aramco ընկերությունն է այստեղ՝ մոլորակի ամենամեծ աղտոտողը, որի գլխավոր տնօրենը «ֆանտազիա» է անվանել հրաժարումը հանածո վառելիքից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.