ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՄԵԾԱՑՆԵԼՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՍԱՓՐՎԵԼՈ՞Վ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հերթական ձախողմանը սպասելիս
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Քանի դեռ Հայաստանում քննարկման հիմնական թեման WhatsApp հաղորդագրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության առանձնահատկություններն են և նրա ոճի փոփոխությունները, պաշտոնական Բաքուն ինտենսիվ պատրաստվում է Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլին։
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը հաջորդ ամիս՝ դեկտեմբերին։
Ավելին, իր վերջին ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»: Ինչը, դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ Բաքուն ցանկանում է վերջ դնել բանակն իր հնարավորություններին և կարիքներին համապատասխան վերազինելու Հայաստանի կարողությանը։ Պարզ ասած՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացում։ Նման պահանջով Բաքուն Հայաստանի հետ բանակցությունների կգա այս տարվա դեկտեմբերին։
Զուգահեռաբար Ադրբեջանը հայտարարեց պաշտպանական ծախսերի ավելացման մասին։ Կարևոր է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այս որոշումը ներկայացնում են որպես «Բաքվի պատասխանը Հայաստանի քաղաքականությանը»։
«Ի սկզբանե այդ ծախսերը նախատեսված էին 6 մլրդ 658 մլն մանաթի չափով։ Սակայն, հաշվի առնելով «Հայաստանում ռազմականացման մասշտաբները», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության և անվտանգության ծախսերն ավելացել են 1 միլիարդ 738 միլիոն մանաթով և հասել 8 միլիարդ 396,3 միլիոն մանաթի (4 միլիարդ 939 միլիոն դոլար)»,- ասում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելին, հայ փորձագետները նշում են, որ նոյեմբերին Իսրայելից Ադրբեջան զենքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման ամենաբարձր ակտիվությունն է գրանցվել վերջին ժամանակներում։ Վերջին 5 օրում կատարվել է 4 թռիչք (նոյեմբերի 14, նոյեմբերի 15, նոյեմբերի 18 և նոյեմբերի 19)։
Եթե «միքիչ ուշադիր նայեք», ապա ակնհայտ է դառնում, որ դեկտեմբերից Բաքուն կսկսի գործողությունները՝ հասնելու համաձայնագրի ստորագրմանը, որը պայմանականորեն կարելի է անվանել «Ալեքսանդրոպոլ 2.0»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պայմանագրով Հայաստանը ոչ միայն փաստացի հրաժարվեց բանակից, իր հաղորդակցությունները դրեց թուրքական կողմի հսկողության տակ, այլև իր վրա պարտավորություն ստանձնեց ապահովելու Երևանում Թուրքիայի ներկայացուցչի մնալը, որը պիտի հետևեր Հայաստանի պարտավորությունների կատարմանը։ Ի՞նչ եք կարծում, Ալիևն ու Էրդողանն արդեն ունե՞ն իրենց թեկնածուները Երևանում ներկայացուցչի դերում։
Այստեղ է, որ հարց է առաջանում՝ ի՞նչ է բերելու Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերյան բանակցություններին։ Ի՞նչ, բացի նոր կերպարից:
Մտածե՛ք այդ մասին…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 09:12
Правоохранительные органы установили личность девушки, спрыгнувшей с крыши здания в Ереване. Об этом сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-08 09:11
Инициатор гражданского движения «Не дремлем» Эдгар Казарян сегодня прокомментировал инцидент в Национальном собрании с участием Никола Пашиняна, Алена Симоняна и депутатов фракции «Армения». В ответ на вопрос оппозиционного журналиста Пашинян вышел из себя и пригрозил: «Отведу в подвал СНБ». Также, обращаясь к одному из оппозиционных депутатов, он заявил: «Успокойся и не действуй мне на нервы». Симонян в свою очередь пригрозил «вышвырнуть» депутата из зала заседаний.
-
2025-05-08 09:09
Президент Азербайджана Ильхам Алиев не прилетит на парад Победы в Москву, сообщил помощник президента РФ Юрий Ушаков. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-08 09:05
Азербайджанские СМИ заявили, что посла Азербайджана во Франции Лейлу Абдуллаеву на масштабные торжественные мероприятия, посвященные 80-летию победы над Германией во Второй мировой войне.