Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արևմուտքում լավ չեն ճանաչում Ռուսաստանին։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը։
ՌԴ նախագահը նոյեմբերի 21–ին հայտարարեց, որ Մոսկվան իրավունք է վերապահում հարվածել ՌԴ-ի դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտներին, և տեղեկացրեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են, գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ:
«Ռուսաստանը տևական ժամանակ կուլ էր տալիս «կարմիր գծերի» խախտումները` սկսած ՆԱՏՕ–ի դեպի արևելք շարժընթացից։ Ընդ որում` նաև ամերիկյան փորձագետներն էին զգուշացնում, որ խնդիրներ կառաջանան։ Ռուսաստանին լավ չեն ճանաչում։ Ռուսաստանի համառությունը, սկզբունքայնությունը և կամքը, անկախ այն գնից, որ պատրաստ է վճարել, խոսում են այն մասին, որ պետք է լսել Մոսկվային։ Եվ եկեք չմոռանանք Ռուսաստանի առաջնորդի խոսքերը` ո՞ւմ է պետք այն երկրագունդը, որտեղ Ռուսաստանը չի լինելու»,– ասաց Ղևոնդյանը։
Նրա խոսքով` Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ հնարավոր պատերազմի առաջին թիրախը իրենք են լինելու։ Ըստ Ղևոնդյանի` ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները շատ ավելի զուսպ ու հաշվենկատ են, որովհետև նա բիզնեսում է, և իր համար պատերազմը միշտ չէ, որ ընկալելի է։
«Ամենալուրջ խնդիրն այն է, որ այս ամենը ազդում է մեր տիպի պետությունների ու տարածաշրջանի վրա, այդ թվում` այն աստիճան, որ այս ռեգիոնները կարող են հայտնվել բախման թիրախում»,– ընդգծեց նա։
Քաղաքագետի ամբողջականը տեսակետը` տեսանյութում։
Հիշեցնենք` «New York Times»-ը օրերս հայտնեց, որ ԱՄՆ-ն առաջին անգամ արտոնել է Ուկրաինային ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ տարածքի վրա հարձակվելու համար։ ԵՄ ներկայացուցիչները պարզաբանեցին, որ խոսքը 300 կմ շառավղի մասին է։ Ուկրաինական լրատվամիջոցները գրեցին, որ Ուկրաինայի զինված ուժերն իբր արդեն հարվածել են Ռուսաստանի տարածքին, սակայն Ուկրաինայի ԳՇ–ն չհաստատեց այդ լուրը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման որոշումները լարվածության նոր փուլ անվանեց։ Նա հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս բարձրաձայնել է Ռուսաստանի դիրքորոշումը, այն է` Արևմուտքի երկրների անմիջական մասնակցությունը կընկալվի որպես հակամարտության էության փոփոխում, և Ռուսաստանն ի պատասխան ստիպված կլինի ստեղծված սպառնալիքներին համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։ Դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե զանգվածային ոչնչացման զենք օգտագործվի իր կամ իր դաշնակիցների դեմ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.