Հայկ ԽԱԼԱԹՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՀ-ԻՆ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ, ՈՐՈՆՔ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԳՈՐԾՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը չի ցանկանում անգամ փոքր քայլ ցուցաբերել հաշտության համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն, Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը։
«Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը ամբողջական հայկական գործոնի չեզոքացումն է տարածաշրջանում։ Նայենք նույն Թուրքիայի քաղաքականությանը հարևան Վրաստանում։ Հատկապես պետք է հիշել, որ ի տարբերություն հայերի, վրացիների հանդեպ այսպիսի ատելություն կամ որպես թշնամու ընկալում չկա Թուրքիայի մոտ։ Գրավելով Արցախը՝ Ադրբեջանը կարող էր գոնե հնարավորություն տալ ցանկացողներին մնալ, ավելի մեղմ վարվել մեր պատմամշակութային ժառանգության հետ, որ ամբողջ աշխարհին ցույց տար, ասեր՝ մեզ ասում են վատն եք, բայց տեսեք՝ ոնց ենք հասարակ մարդկանց իրավունքները հարգում։ Բայց Ադրբեջանն այլ քաղաքականություն որդեգրեց։ Փաստացի իրականացրեց էթնիկ զտում, տեսնում ենք՝ ինչպես է Ստեփանակերտում ոչնչացվում մեր հայկական ժառանգությունը, եկեղեցիները, ու հարց է ծագում, եթե Ադրբեջանը չի ցանկանում անգամ փոքր քայլ ցուցաբերել հաշտության համար, ինչպես կարող ենք ակնկալել, որ իրենց հետագա ծրագրերի արդյունքում հայերին լավ կվերաբերվեն»,- նշեց Խալաթյանը։
Նա իր խոսքում ընդգծեց՝ Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, որոնք կարող են ի կատար ածվել ճնշման ներքո։
«Այժմ Ադրբեջանը առաջ է քաշում այլ պահանջներ, որոնք դեռ, ինչպես իրենք են ասում, չկան Խաղաղության պայմանագրում, բայց եթե Հայաստանը որոշի Սահմանադրությունը փոխել, վստահ եմ՝ այդ կետերը ևս ի կատար են ածվելու՝ ի օգուտ Ադրբեջանի։ Հայաստանին ստիպելու են համաձայնել, որ ուժային ճնշում չկիրառեն, իսկ եթե չհամաձայնի ՀՀ-ն, այդ դեպքում ուժ են կիրառելու և այդկերպ իրենց ուզածին հասնեն»,- եզրափակեց Խալաթյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.