Հայկ ԽԱԼԱԹՅԱՆ․ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,- Երևանում ընթացող «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Ըստ Խալաթյանի, դեպք է եղել, երբ փորձ է արվել լեգիտիմացնել Ադրբեջանի հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ։
«Հաշի առնելով որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են քաղաքականութուն՝ խաղաղություն ցանկացած գնով, այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար հայ հասարակությանն ամեն կերպ փորձում են համոզել, որ Ադրբեջանին, Թուրքիան գնալ զիջումների»,- ասաց Հ.Խալաթյանը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Հ.Խալաթյանն ասաց. «Կարելի է ասել հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են, բոլորս, հատկապես Մոսկվայում սպասում են, թե այս փուլն ինչպես է ավարտվելու և ինչ կետից է սկսվելու հարաբերությունները՝ նախկինի պես դաշնակցային հարաբերություննե՞ր, թե՞ գործընկերային, կարելի ասել շուկայական հարաբերություններ, կամ էլ Հայաստանը դիտարկեն ոչ բարեկամ երկիր՝ իր հետ կապված հետևանքներով այն դեպքում, եթե Հայաստանը դառնում է գործիք ՌԴ դեմ Արևմուտքի ձեռքում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.