ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՈՒՐԵՄՆ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։
Panorama.am-ն այս հայտարարությունից հետո հարցումներ էր ուղարկել կառավարություն, նաև շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ խմբի մասին է խոսքը, ե՞րբ է այն ձևավորվել ու ի՞նչ նպատակով։
Նաև հարցրել էինք, ո՞ր գետերի ջրերի ինտեգրված կառավարման մասին է խոսքը, ինչո՞ւ է նման անրաժեշտություն առաջացել, արդյոք կա՞ն նման խմբեր Վրաստանի, Թուրքիայի, Իրանի սահմանները հատող գետերի ջրի կառավարման սխեմաների մշակման համար։
Շրջակա միջավայրի նախարարությունից գրավոր հարցմանն այսպես են պատասխանել.
«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հնչեցրած հայտարարության` Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգների և ինժեներների ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ, տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում անդրսահմանային համագործակցությանն ուղղված աշխատանքներ չեն իրականացվում։
Ծրագրի շրջանակներում մշակվում է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների պլանը և գետերի ծանրաբեռնվածության հաշվարկման գործիքը։
Արդիականացման ընթացքում է Ախուրյան գետի վրա գտնվող 2 հիդրլոգիական դիտակետ, նախատեսվում է արդիականացնել նաև Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետը»։
Ավելի վաղ ԱԳ նախարարությունից Panorama.am-ին ԱԳ նա խարարությունից մասնավորապես հայտնել էին , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.