Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին կոչ է անում խուսափել իրենց տներ վերադառնալուց
Իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավային շրջանների բնակիչներին նախազգուշացրել են խուսափել իրենց տներ վերադառնալուց մինչև Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հրամանատարության հատուկ ցուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին հրադադարի ուժի մեջ մտնելու առնչությամբ։
«Ձեզ արգելվում է գնալ այն գյուղերը, որտեղից ավելի վաղ տարհանվել եք ԻՊԲ-ի հրամանով, կամ դեպի տվյալ տարածքում տեղակայված ԻՊԲ-ի ուժերը: Հանուն ձեր և ձեր ընտանիքների անդամների անվտանգության խուսափեք տվյալ շրջաններ տեղափոխվելուց: Մենք ձեզ կհայտնենք, երբ անվտանգ լինի տուն վերադառնալ», - նշված է հայտարարության մեջ:
ԻՊԲ-ի խոսնակը հայտնել է, որ հրադադարի համաձայնագրին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերն առայժմ մնում են իրենց դիրքերում Հարավային Լիբանանի տարածքում։
Հոկտեմբերի 1-ին Լիբանանի հարավային շրջաններում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելցի զինվորականների պահանջով հարյուրավոր գյուղերի բնակիչներ անցել են սահմանից 50 կմ հեռավորության վրա հոսող Ավալի գետի մյուս կողմը։ Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմել է 1,2 միլիոն:
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան անվտանգ կերպով վերադառնալ իրենց բնակավայրերը և սկսել վերականգնել դրանք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.