ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ, ԱՅԼԵՎ ԾԱՂՐԵԼ Է ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած շփման ժամանակ ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ լրատվականի՝ Սիմոնյանը նրան ասել է՝ «ի՞նչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ»։
ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը հոկտեմբերի 28-ին նրա և ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն պատգամավորը հրաժարվել էր մանդատը թողնել։
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահն սպառնացել է պատգամավորին՝ ասելով, թե «չգիտե՞ս նմանների վերջն ինչ է լինում»։ Բացի այդ, նա իր եղբոր կնոջ (Անի Գևորգյան) կալանքի մասին է հիշեցրել, ասել, որ ինքը, լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չէր եկել:
Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 մարդ, այդ թվում՝ Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Փետրվարի 12-ին ԶԼՄ-ները տեղեկացել էին Սիմոնյանի եղբոր կնոջը կալանքից ազատելու իշխանությունների որոշման մասին։
ՔՊ-ն փետրվարի 8-ին գործով կալանավորված, մասնավորապես, մանկահասակ երեխա ունեցող կանանց ազատ արձակելու երաշխավորություն էր ներկայացրել, որից հետո Գևորգյանն ազատ էր արձակվել գրավի, ստորագրության և երաշխավորության հիման վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.