ՀՀ-Ի ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՒՍՏԻ Է ՏԱՆՈՒՄ. ՓՈՐՁԱԳԵՏԸ՝ ՌԴ ԱՀԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության` Հայաստանում ընտրություններից առաջ արևմտամետ կուսակցություններին առաջ մղելու մասին հայտարարությունը միանգամից երկու ուղերձ է պարունակում։ Sputnik–ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
Նախ` մինչ օրս երբեք այսքան բարձր մակարդակով անուն առ անուն չեն թվարկվել Հայաստանի քաղաքական կուսակցությունների այն առաջնորդները, որոնք համարվում են ամերիկամետ։
Երկրորդ՝ Մոսկվայից երբեք այդքան հստակ չի հնչել, որ Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը տանում է ապագա տնտեսական կորուստների։
Վերլուծաբանի կարծիքով՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե հետախուզական կառույցի մասնագիտական բնույթի հաղորդման, այլ ավելի շուտ դիվանագիտական հայտարարության հետ։
«Փաստաթղթերը, որոնք հեղինակում է ԱՀԾ-ն, կարող են տարբեր կարգավիճակ ունենալ։ Եթե դրանք դրված են երկրի նախագահի սեղանին, ուրեմն արտաքին հետախուզության ծառայության զեկույց է։ Իսկ եթե մամուլի բյուրոյի կողմից հրապարակվում են կայքում, ապա դա ոչ այնքան ԱՀԾ-ի զեկույց է, այլ ավելի շատ դիվանագիտական հայտարարություն։ Նման հրապարակման իմաստը հանրությանն ինչ–որ փաստերի ծանոթացնելը չէ, այլ գնահատական տալը և քաղաքական դիրքորոշում արձանագրելը», - ընդգծել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ –ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր` արևմտամետ կուսակցությունների առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու», եթե նա, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, որոշի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին և արժեքներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.