Աբրահամյան․ Գործընթացը ձգում են, որպեսզի արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձը
Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:
Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիփոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:
Սակայն, ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:
Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար, այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):
Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիֆիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):
Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:
Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:
Երբ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում», - գրել է պատգամավորը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».