Последние новости

Ինչո՞ւ է Արփինե Սարգսյանն ազատվել փոխնախարար Համբարյանից

Երեկ աշխատանքից ազատված ՆԳ փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանը սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանն էր համակարգում և ամեն ինչ արել էր, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը պաշտոնանկ արվի, սակայն նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին դա չխանգարեց, որ ազատվի Համբարյանից, և նա դրա համար իր պատճառներն ուներ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքից ազատել է ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանին` նրա փոխարեն նշանակելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանին։

«Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում և բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց»,–գրում է օրաթերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` Սարգսյանը Համբարյանին ոչ միայն ազատել է պաշտոնից, այլև հեռացրել է նախարարությունից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ