Հունգարիայում ՀՀ դեսպանություն կստեղծվի
Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Բուդապեշտ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
2022 թ․ դեկտեմբերի 1–ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան կարևոր նշանակություն ունի որպես ԵՄ անդամ երկիր։
«2024 թ. մայիսի 6–ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ»,– ասված է փաստաթղթում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտել Հունգարիայում ՀՀ դեսպանության բացումը, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը։
Ըստ որոշման` դեսպանության ստեղծումը 2024 և 2025 թթ. պետական բյուջեներում հավելյալ ծախսեր չի առաջացնի, և Հունգարիայում ՀՀ դեսպանության ստեղծման և պահպանման բոլոր ծախսերը կիրականացվեն ՀՀ ԱԳՆ բյուջետային ծախսերի տնտեսումների հաշվին:
Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին Երևանի և Բուդապեշտի միջև վերականգնվեցին դիվանագիտական շփումները, որոնք սառեցվել էին 2012 թ., երբ հունգարական կողմը Բաքվին էր արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռամիլ Սաֆարովին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.